Իրանը պատրաստվում է Բայդենի նախագահության օրոք ավելացնել նավթի արտահանման ծավալները․ Bloomberg

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Իրանը պատրաստվում է ավելացնել նավթի արդյունահանման ծավալները ՝ հուսալով , որ Ջո Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ-ը կթուլացնի պատժամիջոցները։

Թեհրանը նախապատրաստում է իր ռեսուրսներն ու նավթարդյունահանման համար նախատեսված սարքավորումները հաջորդ 3 ամիսների ընթացքում նավթի արդյունահանման ու արտահանման համար։ Այս մասին, ինչպես հայտնում է Bloomberg-ը, ասվում է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի պաշտոնական կայքէջում։

Ռոուհանին հայտարարել է, որ 2015 թվականին ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների միջև կնքված միջուկային պայմանագրից հետո Իրանը ի վիճակի էր բարձրացնել նավթի արտահանումը օրական մինչև 2 միլիոն բարելի չափով։

«Մենք պատրաստ ենք արագորեն ավելացնել նավթի արդյունահանումը»,- հայտարարել է նա։

Բայդենը, ում երդմնակալությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին, ազդարարել էր, որ ցանկանում է Իրանին վերադարձնել այն համաձայնագիրը, որը կնքվել էր Բարաք Օբամայի օրոք իր փոխնախագահության ժամանակ, բայց որից  ԱՄՆ-ը դուրս էր եկել 2018 թվականին:

Տաթև Ֆռանգյան