Ինչ օրակարգով է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը մեկնում Մոսկվա

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 7-ին ՀՀ և ՌԴ արտգործնախարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման և բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ գծով, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀ և այլ միջազգային հարթակներում դիրքորոշումների համաձայնեցման հիմնահարցերի ամբողջ շրջանակը. ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Տեղի կունենա կարծիքների առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների վերաբերյալ: Կքննարկվի Ռուսաստանի ու ՀՀ արտգործնախարարությունների 2020-2021 թվականների խորհրդակցությունների ծրագրի կատարումը:

Հանդիպման օրակարգի առանցքային թեմաներից մեկը լինելու է ՌԴ և Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի միջև նոյեմբերի 9-ի հայտարարության գործնական իրականացումը:

Հումանիտար օգնություն ցուցաբերելու, ենթակառուցվածքները վերականգնելու, տրանսպորտային միջանցքներն ապաշրջափակելու գործընթացը կքննարկվի այս տարվա նոյեմբերի 21-ին ՌԴ-ի միջգերատեսչական պատվիրակության՝ Երևան և Բաքու կատարած այցերից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:

Կողմերը կանդրադառնան ՌԴ նախագահ Պուտինի այս տարվա նոյեմբերի 13-ի հրամանագրի համաձայն մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ կապված հարցերին, որի աշխատանքներին ներգրավված են մի քանի տասնյակ ՌԴ նախարարություններ, գերատեսչություններ և գործակալություններ:

Այցը կդառնա ռուս-հայկական հագեցած քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունը, որն ուղղված է երկու երկրների սերտ համագործակցության հետագա զարգացմանը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, այդ թվում` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո տարածաշրջանում առաջացած նոր իրողությունները:

Մոսկվայի և Երևանի միջև հաստատվել է արտաքին քաղաքականության արդյունավետ համակարգում համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ՝ ունիվերսալ ու մասնագիտացված միջազգային կազմակերպությունների`ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՍSՀԿ-ի և այլ բազմակողմ ձևաչափերի շրջանակում:

Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության զարգացման դրական դինամիկան ապահովվում է բարձր մակարդակի ինտենսիվ երկխոսությամբ:

Շարունակվում են նաև միջգերատեսչական ակտիվ շփումները, ինչը փոխշահավետ հիմքերով հնարավորություն է տալիս լուծելու համագործակցության հրատապ խնդիրները: Իրականացվում է միջխորհրդարանական համագործակցություն: