ԱՆ-ն բանակցություններ է վարում դատագենետիկական նույնականացման նոր սարք ձեռք բերելու շուրջ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին օրերին պարբերաբար հարցեր են հնչում ԴՆԹ նույնականացման հետազոտությունների հետ կապված, մասնավորապես, թե ինչ է այն և ինչպիսի կարողություններ ունի Հայաստանն այս ոլորտում: Նշենք, որ գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2018 թվականի դեկտեմբեր ամսին` առողջապահության նախարարության և մի շարք գերատեսչությունների միասնական ջանքերով և ֆինանսավորմամբ: Այն փոխանցվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին», որն էլ իրականացնում է նշված հետազոտությունները:

Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ: Սարքավորումը միակն է և հաշվի առնելով սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմական իրավիճակը` այն աշխատում է 24/7 ռեժիմով: Մասնավորապես, դեկտեմբերի 4-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննության է ենթարկվել 1613 կենսաբանական նմուշ, որի արդյունքում կատարվել է 260 զոհված զինծառայողի մարմնի նույնականացում: Այս պահին առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում արտադրողների հետ՝ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ ձեռք բերելու և տեղադրելու շուրջ։