Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները բարձրացել են 2․8 %-ով․ թանկացել են նաև շաքարավազը, հացն ու կաթնամթերքը

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Այս տարվա նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, սպառողական գների ինդեքսն աճել է 1․3%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2020թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 1.0-1.5%-ով, այդ թվում՝ համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Աշտարակ և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.3%-ով։

2020թ. նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.8%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.8% գնաճ: Վերջինը հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի և շաքարավազի, յուղերի և ճարպերի, բանջարեղենի 1.9-20.5% գնաճով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 9.2% գնանկում, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 20.5% գնաճ: Մրգի ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին, 2019-ի նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 9.7%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.9% գնաճ:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արձանագրվել է 2.6%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ: Ձվի գինը 2020թ. նոյեմբերին, 2019-ի նոյեմբերի համեմատ, աճել է 6.0%-ով, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ՝ 7.6%-ով:

Շաքար և շաքարավազ ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արձանագրվել է 26.6%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ:

Ձուկ և ծովամթերք ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին, 2019-ի նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 2.8% գնանկում, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ:

Ալկոհոլային խմիչք և ծխախոտային արտադրատեսակներ ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին, նախորդ տարվա նույն ասմվա համեմատ, արձանագրվել է 10.2%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի գները 2020թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, աճել են 0.2%-ով, սուրճ, թեյ, կակաո ապրանքախմբում գնանցվել է 0.1% գնանկում, իսկ մսամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները, նախորդ ամսվա համեմատ, մնացել են անփոփոխ:

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. նոյեմբերին, 2019-ի նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 1.0%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.6% գնաճ: 2020թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, թանկացել են դեղագործական ապրանքները՝ 0.6%, մաքրող, լվացող միջոցները՝ 1.0%, կոշկեղենը՝ 1.4%, հագուստը՝ 2.1%։

2020թ. նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.4% գնաճ և դիզելային վառելիքի՝ 3.6% գնանկում: 2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են, համապատասխանաբար, 13.9% և 23.8%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 15.6% և 25.2%-ով։

2020թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ամերիկյան դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 1.3% և 1.6% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):

Անժելա Պողոսյան