Թանկացել են շաքարավազը, ձեթը և կարագը․ տնտեսագետները՝ պատճառների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
Բոլորը

Առաջին անհրաժեշտության մթերքի՝ ձեթի, կարագի և շաքարավազի շուկայում գնաճ է արձանագրվել: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊՀ) հայտնում են՝ Հայաստանում խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել կիլոգրամով շաքարավազի գնի բարձրացում՝ 6-7 տոկոսով, «Նոր Զելանդական» և «Անքոր» տեսակների կարագի գինն աճել է 1 տոկոսով, արևածաղկի և եգիպտացորենի ձեթի որոշ տեսակների գները բարձրացել են 2-7 տոկոսով։

ՏՄՊՊՀ-ն այս գնաճն արձանագրել է սեպտեմբերի 27-ից սկսած խոշոր առևտրային ցանցերում՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Նոր Զովք» առևտրի կետերում, իրականացրած մշտադիտարկումների արդյունքում: ՏՄՊՊՀ-ից միաժամանակ հայտնում են, որ նշված ապրանքատեսակների գնաճը պայմանավորված է ներմուծման գների բարձրացմամբ, դրամի արժեզրկմամբ, միջազգային գների բարձրացմամբ:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Factor TV-ի հետ զրույցում ևս նշում է, որ դրամի արժեզրկումը նույնպես կարող է ապրանքների գնի բարձրացման պատճառ դառնալ, սակայն նա, միաժամանակ, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ առևտրային ցանցերի սեփականատերերը, հնարավոր է, օգտվում են իրավիճակից և իրենց պահեստներում եղած ապրանքն են հանում վաճառքի:

Ըստ տնտեսագետի՝ պետք է հանրությանն առավելագույն տեղեկություններ տալ, թե թանկացած կարագի, ձեթի և շաքարավազի ներկրումը որքան է արժեցել ներկրողի վրա:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը գների բարձրացման՝ ՏՄՊՊՀ-ի ներկայացրած պատճառները օբյեկտիվ է համարում: Իսկ հարցին՝ արդյո՞ք կա վստահություն, որ պահեստներում առկա ձեթն ու կարագը բարձր գնով չի վաճառվում քաղաքացուն, պատասխանեց՝ պետք է վստահել պատկան մարմինների ուսումնասիրություններին:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն էլ որպես առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման պատճառ նշում է ոչ միայն դրամի արժեզրկումն ու այդ ապրանքների միջազգային գների բարձրացումը, այլ նաև մեր երկրի մակրոտնտեսական անկայությունը, պետական եկամուտների էականորեն կրճատումը, պետական աճող ծախսերը, որոնք առաջանում են պատերազմի հետևանքով:

Տնտեսագետը զգուշացնում է՝ գնաճով պայմանավորված՝ ունենալու ենք աղքատության մակարդակի աճ:

Ատոմ Մարգարյանն էլ կարծում է, որ գնաճն առավել տեսանելի կլինի, եթե չկայունանա դրամ-դոլար փոխարժեքը:

Իսկ ահա Թադևոս Ավետիսյանն առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ պատերազմին հաջորդող օրերին է արձանագրել:
Տնտեսագետները որոշակի ապրանքների գնաճ կանխատեսում են նաև հետպատերազմական իրավիճակով պայմանավորված:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան