Վատ բան տեսնո՞ւմ եք դրա մեջ, որ Ադրբեջանում մեր ապրանքը կարողանանք վաճառել․ Հայկ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Ամեն մի բառի, տառի վրա աղմուկներ ստեղծելը ոչ մի տեղ չտանող է: Եթե մենք մեր ապրանքները կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մեջ որևէ վատ բան տեսնո՞ւմ եք դուք»: Ազգային ժողովում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը, անդրադառնալով հարցին՝ թե արդյո՞ք իր համար ընդունելի է էկոնոմիկայի նորանշանակ նախարարի կարծիքը, որ հնարավոր է Հայաստանում ադրբեջանական ապրանքներ վաճառվեն:

Անդրադառնալով ճշտող հարցին, որ ադրբեջանցիները հայ զինվորներին էին սպանում և հիմա նորմա՞լ է, որ ադրբեջանական ապրանք վաճառվի Հայաստանում, իմքայլական պատգամավորն արձագանքեց. «Չգիտեմ՝ այդ մտածելակերպով ուր եք տանում, ուր եք գնում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Քերոբյանը խոսել էր նոյեմբերի 9-ին Արցախի հողերի հանձնման փաստաթղթի և տնտեսության մեջ դրա ընձեռած հնարավորությունների մասին և նշել. «Օրինակ, մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը Ռուսաստան և այլ երկրներ հասցնել ավելի հարմար ճանապարհներով, քան հիմա է։ Կբացվեն թուրքական նավահանգիստները, կհայտնվեն շատ ավելի լայն հնարավորություններ։ Հնարավոր է ՝ բացվի ադրբեջանական շուկան մեր ապրանքների համար և մեր շուկան Ադրբեջանի համար»:

Մանրամասները՝ տեսանյութում: