Մսամթերքի բակային վաճառքը խնդիր է․ կոչ ենք անում փողոցում վաճառվող մսեղիք չգնել․ ՍԱՏՄ ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
01.12.2020 | 12:26Մսամթերքի իրացման ցանցում, հուլիսից սկսած, վերահսկողություն է իրականացվում, որպեսզի վաճառքում միայն սպանդանոցային ծագման մսեղիք լինի: Երևանի սուպերմարկետներում, մեծ և փոքր խանութներում միայն սպանդանոցային ծագման մսամթերք է վաճառվել: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հավաստիացրեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
«Բայց ունենք խնդիր՝ մսամթերքի բակային վաճառք է տեղի ունենում, որը մեր վերահսկողությունից դուրս է, և մենք իրավասություն չունենք իրականացնելու վերահսկողություն»,- նշեց ՍԱՏՄ ղեկավարը՝ կոչ անելով փողոցում վաճառվող մսեղիք չգնել:
Մանրամասները՝ տեսանյութում: