Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնու՝ ընդդիմադիր բլոգեր Սերգեյ Տիխանովսկիի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 3 ամսով․ փաստաբան

Լուրեր

11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
Բոլորը

Բելառուս հայտնի ընդդիմադիր  բլոգեր Սերգեյ Տիխանովսկիի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 3 ամսով՝ մինչև փետրվարի վերջը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Տիխանովսկիի փաստաբան Նատալյա Մացկևիչը։

Տիխանովսկիի կալանքի նախորդ ժամկետը լրացել էր նոյեմբերի 29-ին։ Նրան մեղադրում են Բելառուսում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

Մացկևիչը չի բացառել, որ կալանքը կրկին կերկարացվի ու հրաժարվել է մեկնաբանել մեղադրանքի մանրամասները։

Տիխանովսկին Բելառուսում հայտնի «Կյանքի երկիր» YouTube-յան ալիքի հիմնադիրն է, որն իր թիմով մեքենայով շրջում էր Բելառուսում, հանդիպում իր հետևորդների հետ, լսում նրանց բողոքները՝ իրենց բնակավայրերի ու երկրում տիրող իրավիճակի մասին։

Տիխանովսկին ծրագրում էր մասնակցել Բելառուսում օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն նրա թեկնածությունը չեն գրանցել, քանի որ հայտ ներկայացնելու ժամանակ գտնվել է անազատության մեջ։ Նրա փոխարեն իր թեկնածությունն  էր առաջադրել նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան, որը ընտրություններից հետո ստիպված էր եղել լքել երկիրը ու ապաստարան գտնել Լիտվայում:

Տաթև Ֆռանգյան