Առաջիկա օրերին առաջին 10 բազմաբնակարան շինությունները պատրաստ կլինեն վերաբնակեցման. ՌԴ ԱԻՆ-ը՝ ԼՂ-ում

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու շրջանակներում նոյեմբերի 27-ին Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խումբը Ստեփանակերտի վարչակազմի ներկայացուցիչների հետ համատեղ իրականացրել է շինանյութի բաշխումը և փոխանցումը բնակչությանը: Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ-ը,  փրկարարները շարունակում են նաև բնակելի տների վերականգնման աշխատանքները մինչև ձմռան սկիզբը:

«Ռուսաստանի ԱԻՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղ բերված շինանյութի օգտագործմամբ առաջիկա օրերին առաջին 10 բազմաբնակարան շինությունները պատրաստ կլինեն վերաբնակեցման։ Բացի այդ, շինարարական նյութերը բաշխվում են մասնավոր տների բնակիչների շրջանում, որոնց նույնպես անհրաժեշտ է օգնություն վերականգնման համար:

Բացի այդ, փրկարարների խումբը սկսել է ուսումնասիրել անվնաս մնացած դպրոցները։ Փրկարարները հետազոտել են Ասկերանի շրջան Իվանյան գյուղի 200 աշակերտի համար նախատեսված միջնակարգ հանրակրթական դպրոցը։ Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցները գնահատել են դպրոցում ուսումնական տարվա մեկնարկին նախապատրաստվելու համար վթարավերականգնողական աշխատանքների ծավալը: Առաջին հերթին փրկարարներն օգնություն կցուցաբերեն ապակեպատման, ջեռուցման համակարգերի, ինչպես նաեւ դասասեղանների վերականգնման գործում: Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն այս տարվա դեկտեմբերի 1-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ներկայում Ռուսաստանի ԱԻՆ-ում քննարկվում է նաեւ երկաթուղային տրանսպորտի գործարկմամբ լրացուցիչ հումանիտար օգնության փոխանցման համար երթուղու օպտիմալացման հարցը:

«Դա թույլ կտա ժամանակը տնտեսել բեռների փոխանցման համար և, արդյունքում, կարագացնի տուժած շրջանների ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ: