Իրանում սպանվել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն․ ԱԳ նախարարը մեղադրել է Իսրայելին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Իրանում ահաբեկչության հետևանքով սպանվել է երկրի Պաշտպանության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությունը։

«Այսօր ահաբեկիչները հարձակվել են Մոհսեն Ֆահրիզադեի վրա։ Ահաբեկիչների հետ նրա անվտանգության ծառայության աշխատակիցների բախման արդյունքում Մոհսեն Ֆահրիզադեն ստացել է լուրջ վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց։ Բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել նրա կյանքը»,- ասվում է հաղորդագրությունում։

Դեպքին թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ Ֆահրիզադեի սպանության համար մեղադրելով Իսրայելին։

«Այդ ստոր արարքը, որտեղ կան Իսրայելի դերի լուրջ վկայություններ, ցույց է տալիս հանցագործների հուսահատ քայլը՝ պատերազմ հրահրելու համար»,- գրել է Զարիֆը։

Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը, Եվրամիությանը՝ դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և դատապարտել պետական ահաբեկչական գործողությունը։

Էմմա Չոբանյան