«Ոսկե ծիրանը» հարգանքի տուրք է մատուցում Ֆելինիի և Գուեռայի 100-ամյա հոբելյաններին

Լուրեր

12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
Բոլորը

Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում տրվեց Ֆեդերիկո Ֆելինիի և Տոնինո Գուեռայի 100-ամյա հոբելյաններին նվիրված ծրագրի մեկնարկը:

Ֆելինիի ծննդյան օրը Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը և «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան մասնաճյուղը համատեղ սկսեցին Ֆեդերիկո Ֆելինիի և Տոնինո Գուեռայի 100-ամյա հոբելյաններին նվիրված ֆիլմերի ցուցադրությունների և միջոցառումների շարքը։

Ծրագիրը շարունակվում է Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Նոյեմբերի 26-ին Կինոյի տանն անցկացվեց Զավեն Սարգսյանի «Տոնինո Գուեռա-100» լուսանկարչական ցուցահանդեսը՝ հարգանքի տուք մատուցելով մշակույթի մեծ գործիչ, «Ոսկե ծիրանի» հավատարիմ բարեկամ Զավեն Սարգսյանի հիշատակին։ Դրան հաջորդեց «Ամարկորդ» ֆիլմի (սցենարի հեղինակ՝ Տոնինո Գուեռա, բեմադրող ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելինի) ցուցադրությունը:

«Ոսկե ծիրանի» համահիմնադիր և միջազգային ծրագրերի խորհրդատու Սուսաննա Հարությունյանը ֆիլմի ցուցադրության մեկնարկին շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իտալիայի դեսպանությանը՝ աջակցության համար: Նրա խոսքով՝ այս օրերին հենց արվեստի շնորհիվ է հնարավոր լինում շարունակել ապրել, քանի որ արվեստը բոլորիս համար բացում է հույսի և լույսի ճանապարհ:

Ցուցադրության մասնակիցներին ողջունեց նաև Հայաստանում Իտալիայի Հանրապետության փոխդեսպան և ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Դիոնիզին, ով նույնպես կարևորեց նախաձեռնության իրականացումը:

Ծրագրի շրջանակում կներկայացվեն «Եվ նավը լողում է» (սցենարի հեղինակ՝ Տոնինո Գուեռա, բեմադրող ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելինի), «Հրաշագործի աշունը» (ռեժիսորներ՝ Ռուբեն Գևորգյանց և Վահե Գևորգյանց): Բոլոր ցուցադրություններն անցկացվում են Կինոյի տան փոքր դահլիճում: Միջոցառումների մուտքն ազատ է։