Թանկացումների դեմ պայքարը մեծ հաջողություն կունենա, եթե ճիշտ իրականացվի. քաղաքագետ

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Factor.am-ի հետ զրույցում կանխատեսում է, որ թանկացումների դեմ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած բողոքի երթը մեծ հաջողություն կունենա, եթե այն ճիշտ իրականացվի:

«Եթե «Ելքը» պայքարը կազմակերպի Սահմանադրության, օրենսդրության շրջանակներում և կարողանա մեր պետության հավասարակշիռ թեքումն ապահովել դեպի ԵՄ, կարծում եմ մեծ հաջողություններ կունենա: Էդ իմաստով՝ ապագան իրենն է: Ինչպես կտանեն, դա չեմ կարող ասել»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, թե հաջողությունը կախված է նաև այն հանգամանքից, թե որքանով են անկեղծ սեփական ժողովրդի հետ:

Ինչպես հայտնի է՝ «Ելքը» հունվարի 19-ին բողոքի երթ է անցկացնելու թանկացումների դեմ: Շիրինյանի խոսքով՝ «Ելքը» փորձում է դառնալ քաղաքական-զանգվածային կուսակցություն:

«Մտադրություն ունեն, թե՝ չէ, բայց շանս ունեն: Մենք քաղաքական կուսակցություններ, ըստ էության, չունենք»,- նշում է նա:

Լևոն Շիրինյանի գնահատմամբ՝ Հայաստանում սոցիալական լարվածությունը շատ ավելին է, քան Իրանում: «Բայց մի բան եմ նկատում. հայ հասարակությունը հոգնել է պայքարելուց, ինչը սխալ է, որովհետև մեկ է՝ պայքարն է, որ կարող է կարգավորել կառավարիչների և կառավարվողների փոխհարաբերությունները, չափավորել վատորակ կառավարումը»,- ասում է քաղաքագետը:

Մանրամասները դիտեք քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան