Նեթանյահուի և Սալմանի «գաղտնի» հանդիպման թիրախում է եղել Թուրքիան

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Իսրայելական «Hayom» թերթը նոր մանրամասներ է հրապարակել նոյեմբերի 22-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի միջև տեղի ունեցած «գաղտնի հանդիպումից»։ Թեմային անդրադարձել է նաև թուրքական մամուլը, նշելով, որ հանդիպման ընթացքում Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի թիրախում է եղել Թուրքիան. գրում է ermenihaber-ը:

Նեթանյահուն և Մոհամմադ բին Սալմանը Պաղեստինի հարցի շրջանակում խոսել են Թուրքիային թիրախավորելու ռազմավարության շուրջ։

Կողմերը նաև քննարկել են մի ծրագիր, որն ուղղված է Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի ազդեցությունը նվազեցնելուն։

Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Սալմանը, որը մտահոգ է Պաղեստինում Թուրքիայի դերակատարության համար, Նեթանյահուի հետ քննարկել է այդ տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի ազդեցությունն է՛լ ավելի մեծացնելու հարցը։

«Իսրայելն Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի ազդեցությունը թուլացնելու համար ողջունել է Էլ-Ռիյադի ակտիվ դերակատարությունը»,- մեկնաբանել է թուրքական «Haber 7» լրատվամիջոցը։

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման ընթացքում Արևելյան Երուսաղեմում այդ երկրի աճող ազդեցությունը հավասարակշռելու համար Իսրայելը թույլ է տվել Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող բարեգործական ընկերությունների գործունեությունը։