Շուշին հանձնվել է քաղաքական խաղերի պատճառով․ թուրքերի՝ դրոշակ պարզելու համար արվել է ամեն ինչ․ Սարո Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Սարո Սարոյանի հետ

– Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձև՝ երկրի կառավարությանը հորդորելով ճանաչել Արցախի անկախությունը։ Ձեր կարծիքով՝ ո՞րը կլինի Ֆրանսիայի հաջորդ քայլ, լիակատար ճանաչումը հնարավո՞ր է։

– Փորձենք միտումը հասկանալ՝ քայլերը կախված են հենց միտումներից։ Իսկ միտումը հետևյալն է՝ այն հարցին պետք է պատասխան տրվի, թե սա ինչի արդյունք է։ Իմ կարծիքով՝ արդյունք էր նրա, որ Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական հավասարակշռությունը խախտվել էր, և խախտվել էր մինչև այս պատերազմը։ Խախտվել էր, երբ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններ անցկացվեցին, և դրանից հետո զորքերը մնացին Ադրբեջանում։ Այս պատերազմն եկավ ամրագրելու այդ նոր իրողությունը, և այն ժամանակ դեռևս աշխարհում հիմնական խաղացողները նայում էին, թե ինչ արձագանք կստանա Ռուսաստանի կողմից այն հանգամանքը, որ Թուրքիան ձեռնոց է նետել՝ մտնելով Հարավային Կովկաս, այսինքն՝ ռուսական ազդեցության գոտի։ Այս պատերազմը եկավ ապացուցելու, որ ՌԴ-ն անզոր է այդ իրողության դեմ։ Նա ընդամենը կարողացավ իր գործիքակազմերը կիրառելով՝ փորձել բնավորվել ԼՂ-ի մի մասում, մնացածը թողնելով Ադրբեջանին, մեծ հաշվով՝ Թուրքիային։ Եվ այս իրողությունն է, որ աշխարհում շատ մեծ նշանակություն է ձեռք բերել։ Աշխարհում շատերը հասկանում են, որ խախտված հավասարակշռությունը և Էրդողանի ծավալապաշտությունը շատ լուրջ խնդիրներ է ստեղծում։ Ֆրանսիայի Սենատի կողմից այս բանաձևի ընդունումը գործիք է, որով փորձ է արվում ցուցանել՝ Ֆրանսիան համաձայն չէ այն իրադրության հետ, որ պատերազմի արդյունքում ստեղծվել է Հարավային Կովկասում, և գտնում է, որ հավասարակշռությունը խախտված է, կարիք կա այն վերականգնելու։ Հետագայում, եթե այսպես շարունակվի և Թուրքիային պատժելու քաղաքականությունը մնա եվրոպական պետությունների քաղաքականության օրակարգում, կարելի է սպասել, որ ճանաչման այս գործընթացն այլ դրսևորումներ կստանա, նկատի ունեմ՝ եվրոպական այլ պետություններ կմասնակցեն ճանաչման այս գործընթացի սկզբնավորմանը։ Իսկ բուն ճանաչումը կախված է լինելու այն հանգամանքից, թե իրենք ինչպես են նայում Էրդողանի հետ իրենց հարաբերություններին։

– ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց, թե մեր ձախողումը ոչ թե դիվանագիտության, այլ ռազմաճակատում է եղել։ Մեկ փաստ բերեմ՝ արդյո՞ք այն ձախողում է ըստ Պուտինի՝ հոկտեմբերի 19-20-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պատերազմը կանգնեցնելու առաջարկից՝ մերժելով Շուշի փախստականների վերադարձի՝ Ալիևի պահանջը։ Եթե Շուշին մնալու էր արցախյան հսկման ներքո և կային ռուս խաղաղապահները, արդյո՞ք ադրբեջանցիները ռիսկ կանեին զանգվածաբար վերադառնալ, ի՞նչ վտանգ կարող էր լինել։

– Նախ ես ասեմ՝ Պուտինի խոսքերին ես չեմ հավատում, նա դիվանագիտություն է  բանեցնում և քաղաքական հայտարարություններ է անում՝ մեղքի բաժինը գցելով հայկական կողմի վրա։ Նա շատ լավ գիտի, որ երբ ինքն այդ առաջարկն արել է, միանշանակ, տվյալ իրավիճակի տրամաբանությունից ելնելով՝ մերժվելու էր։ Եվ ինքն այդ առաջարկը չի արել նրա համար, որպեսզի իսկապես ընդունվեր։ Դա արել է, որպեսզի իր մեղսակցությունը բացառի։

– ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարեց՝ պատերազմի չորրորդ օրն ասել է՝ պատերազմը 2-3 օրից պետք է կանգնեցնել ռազմական ռեսուրսների պատճառով։ Արդյո՞ք Հայաստանին ձեռնտու չէր կասեցնել պատերազմի ընթացքը։

– Տվյալ ժամանակահատվածը երբ նշվել է, այդ ժամանակ դեռևս անընկալելի կլիներ, և դեռևս չէր նշմարվում այն աղետը, որ կարող է գալ։ Մենք անընդհատ փորձում ենք վերլուծել կամ տրամաբանություն տեսնել՝ հաշվի չնստելով այն իրողության հետ, թե ինչու դա տեղի ունեցավ։ Ես շարունակում եմ պնդել, որ Շուշիի անկումն ուղղակի անհնար էր, և որ, ընդհանրապես, Շուշին հնարավոր է գրավել միայն դավաճանության կամ քաղաքական այս կամ այն խաղերի հետևանքով։ Այլ կերպ Շուշին գրավել ուղղակի հնարավոր չէ՝ այնպես, ինչպես ժամանակին Կարսը հնարավոր չէր գրավել։ Մենք ուղղակի հիմա փորձում ենք, չգիտես ինչու, փաստ ընդունել, որ Շուշին գրավվել է ռազմական ճանապարհով, այն դեպքում, որ այդպիսի բան չի եղել՝ Շուշին հանձնվել է քաղաքական տարբեր խաղերի պատճառով։

– Ի՞նչ խաղեր եք տեսնում այդտեղ։ Իշխանություններից եղել է այսպիսի հակադարձում՝ եթե հանձնվել է, ապա ինչպե՞ս բացատրել Շուշիի մատույցներում հարյուրավոր դիակների փաստը։ Դա նշանակում է, որ մարտ է գնացել։

– Մարտ գնացել է, ո՞վ է ասում, որ առանց մարտ գնալու է եղել։ Մենք հիշում ենք, որ Շուշիի հանձնման հետ կապված Ալիևը վաղուց հայտարարել էր, ամսի 9-ին՝ Դրոշի օրվա հետ կապված, բոլորն սպասում էին, որ այդպիսի բան պետք է լիներ, և հայտարարվում էր, որ Շուշին գրավվել է, բայց փաստ չկար։ Վերջին մի քանի օրերի քաղաքական հայտարարությունները բոլորի համար ակնհայտ էր դարձրել, որ մի բան է կատարվում, ինչից ոչ ոք գլուխ չի հանել։

– Ինչի՞ց եք ենթադրում, որ Շուշին հանձնվել է։

– Օրինակ՝ Շուշին հանձնելուց երկու օր առաջ Ստեփանակերտը տարհանելու մասին հայտարարությունն անտեղի էր, իբրև թե Ստեփանակերտը հարվածի տակ է։ Հետո հակառակն ասվեց, թե՝ չէ, հետ վերադարձրինք։ Տարհանման օպերացիան խուճապային տրամադրություններ ստեղծելու և Շուշիի հանձնման փաստին ժողովրդին տրամադրելու խնդիր էր լուծում։ Այդպես էլ անհայտ մնաց՝ ով տվեց տարհանման հրամանը, ինչ նպատակ ուներ։

– Այսինքն՝ Դուք ակնարկում եք, որ Շուշին հանձնելու նախաձեռնողականությո՞ւն է եղել հայկական կողմից արհեստական միջոցներով, օրինակ՝ տարհանման։

– Այո՛։ Բոլորն ուզում են իրենց ապահովագրել և փորձում են ապացուցել, որ Շուշին ռազմական ճանապարհով է գրավվել, բայց այն, որ ամեն ինչ արվել է, որ նույն ռազմական ճանապարհով թուրքերը գոնե կարողանան գալ, դրոշակ պարզել, դա նկարել և այլն, դրա մասին մոռանում են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան