Ֆրանսիայի Սենատի՝ կառավարությանը որպես առաջարկ ուղարկված նախաձեռնությունն այդպես էլ նախաձեռնություն կմնա․ Կոսաչով

Լուրեր

02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
Բոլորը

Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը մեծապես թելադրված է Փարիզի և Անկարայի միջև առկա տարաձայնություններով, այն այդպես էլ կմնա խորհուրդ Ֆրանսիայի կառավարության համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը։

«Ինչքան էլ պարադոքսալ թվա, բայց ես կասկած ունեմ, որ Ֆրանսիայի Սենատի որոշումը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարցն է։ Ըմբռնելով մեր ֆրանսիացի գործընկերների անկեղծ հույզերը՝ կարծում եմ, որ սա նաև Թուրքիայի հարցն է»,- ասել է Կոսաչովը։

Ըստ նրա՝ վերջին շաբաթների ընթացքում ֆրանս-թուրքական հարաբերությունները հայտնվել են մի շարք հանգամանքների ազդեցության տակ,  այդ թվում՝ ողբերգական, բանը հասել է անգամ ամենաբարձր մակարդակով վիրավորական բնույթի հայտարարությունների։

Կոսաչովի կարծիքով՝ Սենատի միասնական դիրքորոշումը դա ավելի շատ այն բանի ցուցադրումն է, որ Ֆրանսիան ևս ոչ պակաս չափով պատրաստ է քաղաքական հարցերում կտրուկ քայլերի դիմել, սակայն դեռևս ոչ ավելի, քան ցուցադրական մակարդակով։

«Պրակտիկորեն կասկած չկա, որ կառավարությանը որպես առաջարկ ուղարկված նախաձեռնությունն այդպես էլ կմնա նախաձեռնություն։ Գուցեև այն դրական միտում ունի, սակայն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը պետք է առաջին հերթին հայ-ադրբեջանական քաղաքական երկխոսության թեմա մնա՝ առանց վերջնագրերի և ուժային սցենարների»,- ասել է ռուսաստանցի գործիչը:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակցել է 306 սենատոր:«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերնագրված բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար:

Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում:

Տաթև Ֆռանգյան