«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ակտիվացրել է գործունեությունն Իրաքում․ Ֆուադ Հուսեյն

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ակտիվացրել է իր գործունեությունը Իրաքում։ Այս մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

«Ցավոք, ԻՊ ահաբեկչական խմբավորումը գոյություն ունի և ակտիվացել է: Մենք տեղեկություններ ունենք, որ խմբավորումը գտնվում է Անբար, Քիրքուք,  Դիյալա և Նինավա նահանգների որոշակի տարածքներում»,- հայտարարել է Հուսեյնը:

Նա նշել է, որ Իրաքում տարբեր քաղաքացիություն ունեցող ԻՊ անդամներ կան կալանավորված՝ հավելելով, որ երկրի իշխանությունները երկխոսության մեջ են Արևմտյան Եվրոպայի երկրների հետ՝ ԻՊ-ին միացած և այդ տարածքում ահաբեկչական գործողություններ կատարած իրենց քաղաքացիների հետ կապված:

Հիշեցնենք՝ 2017 թվականի վերջին Իրաքի իշխանությունները հայտարարել էին, որ երկրի ներսում հաղթել են «Իսլամական պետություն» խմբավորմանը, սակայն իրաքյան բանակը, միջազգային կոալիցիայի աջակցությամբ, շարունակում է ահաբեկիչների ոչնչացումն ու այսպես կոչված «քնած բջիջների» բացահայտման օպերացիան երկրի առանձին շրջաններում։

Տաթև Ֆռանգյան