Գորգիսյանը հիշեցրեց Պուտինի խոսքերը. ինչու պետք է վերացնել ռազմական դրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ որոշում, որով առաջարկվում է չեղարկել ռազմական դրությունը ՀՀ-ում: Նոյեմբերի 9-ին ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագիրը վերջ դրեց մարտական գործողություններին, դրանից հետո եղան ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և արտգործնախարարի հայտարարությունները, որ այլևս անվտանգությունը կարելի է համարել ապահովված: Այս մասին ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Նրա կարծիքով՝ ռազմական սպառնալիք և զորահավաքի կարիք արդեն չկա: «Այսինքն՝ պատճառները, որոնց համար բերվել էր ռազմական դրությունը, կարելի է համարել վերացած: Սակայն սահմանափակումները, որոնք դրված էին հավաքների, գործադուլների, հրապարակումների, խոսքի ազատության վրա, դեռ շարունակում են գործել, և սա ունի նաև տնտեսական հետևանքներ»,- նշեց Գևորգ Գորգիսյանը:

«Բացի ժողովրդավարության սահմանափակումներից՝ մենք ունենք շատ լուրջ տնտեսական խնդիրներ: Մենք կարծում ենք, որ ռազմական դրությունն օր առաջ հանելը կնպաստի այսօր առկա ճգնաժամի մեղմմանը», – ասաց Գորգիսյանը՝ հորդորելով նպաստել ռազմական դրության չեղարկման գործընթացին:

Մանրամասները՝ տեսանյութում: