Skilling Open 2020․ Արոնյանը քառորդ եզրափակչում է
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Skilling Open 2020 շախմատի առցանց միջազգային մրցաշարում. գրում է armsport.am-ը:
Նախնական փուլի վերջին հինգ տուրերում Արոնյանը հաղթել է լեհ Կշիշտոֆ Դուդային, հոլանդացի Անիշ Գիրիին, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ոչ- ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի և չինացի Դին Լիրենի հետ և 8,5 միավորով գրավել է 5-րդ տեղը և նվաճել է քառորդ եզրափակիչի ուղեգիր։
Այսօր ՝ նոյեմբերի 25-ին, քառորդ եզրափակիչում Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է։