Դոլարը պատերազմից հետո շեշտակի թանկացել է. ինչ են կանխատեսում տնտեսագետները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
Բոլորը

Արցախյան պատերազմի սկսվելուց՝ սեպտեմբերի 29-ից ի վեր ՀՀ դրամը անշեղորեն անկում է գրանցում:

Եթե սեպտեմբրի 27-ին 1 ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեքը 485 դրամն էր, ապա նոյեմբերի 25-ի դրությամբ դոլարը գնվում է 503-510 դրամով, վաճառվում՝ 510- 512 դրամով:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն ասում է, որ գործ ունենք լողացող փոխարժեքի հետ, որը հետևանք է ինչպես պատերազմի, այնպես էլ դեռ ավելի վաղ՝ համավարակով պայմանավորված իրադրության։

Ասատրյանը նշում է դրամը դոլար դարձնելու խուճապային տրամադրությունների կարիք չկա, հատկապես՝ ոչ մեծ խնայողություններ ունեցողների դեպքում։
Տնտեսագետը դրական է որակում Կենտրոնական բանկի կողմից օրեր առաջ միջազգային պահուստների մասին տվյալը հրապարակելը, նա կարծում է, որ այս քայլով ԿԲ-ն ցույց տվեց, որ դեռևս ի վիճակի է վերահսկել շուկան։

Ի դեպ, դրամի արժեզրկման հետ կապված երեկ հայտարարություն էր տարածել նաև գլխավոր դրամատունը՝ նշելով, որ Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի․ «ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- նշված էր ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ, որով, սակայն, չէր մանրամասնվում, թե ինչ գործառնությունների և ինչ ծավալների մասին է խոսքը:

Այնուհանդերձ՝ ԿԲ այս հայտարարությունից հետո արդեն իսկ շուկայում դոլարի գնի հետ կապված որոշակի տեղաշարժ կա, օրինակ, եթե դոլարի վաճառքի գինը երեկ հասել էր 520-ի, ապա այսօր այն չի գերազանցում 512 դրամը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսական զարգացումը վտանգված է, առաջընթացի համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ։
Նրա կանխատեսմամբ արժույթի տատանումը առաջիկա շաբաթներում էլ է շարունակվելու, ինչին իր հերթին նպաստում է առկա խուճապը։

Ընդհանուր առմամբ Հայաստանի ներկա տնտեսական վիճակը մասնագետները որակում են ծանր՝ նշելով, որ հեշտ չի լինելու նաև 2021 թվականին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան