Փաշինյանը սահմանադրական կարգ չի տապալել, Կիմ Բալայանը կեղծում է. Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը երեկ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը, ստորագրելով զինադադարի մասին եռակողմ փաստաթուղթը, տապալել է սահմանադրական կարգը, քանի որ «պայմանագիրը նախ և առաջ պետք է բերվեր ՍԴ, և եթե ՍԴ-ն որոշեր, որ այն չի հակասում Սահմանադրությանը, այն պետք է ուղարկվեր ԱԺ՝ վավերացման, իսկ եթե ՍԴ-ն որոշեր, որ դա հակասահմանադրական է, հանրաքվեի միջոցով պետք է խնդիրը լուծվեր»:

Factor.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ իր կարծիքով՝ Կիմ Բալայանը կեղծիքի է դիմում: «Հրադադարի հայտարարությունը նա որակում է որպես պայմանագիր կամ համաձայնագիր, ու այստեղից շարունակում է իր վերլուծությունը: Ինչի մասին խոսում է Բալայանը, նման փաստաթուղթ գոյություն չունի, այսինքն՝ նման պայմանագիր կամ համաձայնագիր գոյություն չունի: Ինչ վերաբերում է հայտարարությանը, դա հրադադարի հայտարարություն է: Չպետք է աճպարարությամբ զբաղվել: Կա հրադադարի հայտարարություն, և, ըստ էության, այդ հայտարարությունից հրաժարվելը պատերազմի վերսկսումն է»,- նշեց Հովակիմյանը:

Նա նաև ընդգծեց, որ Կիմ Բալայանի հայտարարությունն իրականության հետ կապ չունի, և հայտարարության ստորագրումով Փաշինյանը սահմանադրական կարգ չի խախտել:

Մանրամասները՝ տեսանյութում: