Մոսկվայի մարզում ահաբեկչություն է կանխվել․ ՏԱՍՍ

Լուրեր

28.04.2024 | 22:11
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
28.04.2024 | 22:06
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»․ հանրահավաք Թբիլիսիում
28.04.2024 | 21:19
Արագած գյուղ տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2024 | 21:00
Պրահայի անփոփոխ տեսքի, մաքուր արվեստի և Սյունիքի մոգականության մասին. ապաքաղաքական զրույց Պետր Պիրունչիկի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 20:47
Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
28.04.2024 | 20:09
Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ
28.04.2024 | 19:01
Նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»
28.04.2024 | 18:44
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Փաշինյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2024 | 18:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
28.04.2024 | 17:35
Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
28.04.2024 | 17:29
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կատարում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 16:28
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
28.04.2024 | 16:23
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած
28.04.2024 | 16:15
Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող
28.04.2024 | 15:46
Միրզոյանը Կատարի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները
Բոլորը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կանխել է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության խմբավորման գործունեությունը, որի անդամները ահաբեկչական գործողություններ էին ծրագրել Մոսկվայի մարզում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են  Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից:

«Անվտանգության դաշնային ծառայությունը  կանխել է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման գործունեությունը, որի անդամները մտադրվել էին դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ կատարել Մոսկվայի շրջանում», – նշել է գործակալության զրուցակիցը:

Հարուցված քրեական գործի շրջանակներում Վլադիմիրի մարզում հայտնաբերվել և բերման է ենթարկվել խմբավորման անդամը, որը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է:

«Արմատական ​​իսլամիստների գտնվելու վայրերում քննչական գործողությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարք, այլ իրեր և փաստաթղթեր», – ասել են ԱԴԾ-ից:

Նշվում է, որ ներկայումս քննչական գործողությունները և օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են: