Պատվաստանյութերն ամբողջությամբ չեն կանգնեցնի СОVID-19-ի տարածումը․ ԱՀԿ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Պատվաստանյութերն ամբողջությամբ չեն կանգնեցնի СОVID-19-ի տարածումը, սակայն մեծ հույս են տալիս այս վիրուսի դեմ պայքարում։ Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Տեխնոլոգիաներն ու դեղագործական մշակումները մեր առջև նոր հորիզոններ են բացում։ Չնայած պատվաստանյութերն ամբողջությամբ չեն կանգնեցնի СОVID-19-ի տարածումն ու չեն դառնա ձեր բոլոր հարցերի պատասխանը, սակայն դրանք մեծ հույսեր են տալիս վիրուսի դեմ պատերազմում»,- ասել է Կյուգեն։

Նրա խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում պատվաստանյութի վերաբերյալ լավ լուրեր են ստացվում։

«Հենց այդպիսի պահերին ես գիտակցում եմ գիտատեխնիկական փորձի ու գիտելիքների հսկայական հարստության առկայությունը, որ մենք ունենք եվրոպական տարածաշրջանի 53 երկրներում։ Սակայն այդ ներուժը չի կիրառվի, եթե մենք պատվաստանյութի շուկային հավասարաչափ հասանելիություն չապահովենք բոլոր երկրներին, եթե պատվաստանյութերն արդյունավետ կերպով չօգտագործվեն և եթե երկրները չփարատեն մարդկանց՝ պատվաստանյութերի վերաբերյալ կասկածները»,- նշել է Կլյուգեն:

Տաթև Ֆռանգյան