Փաշինյանն ակտիվ փորձեր է ձեռնարկում՝ իր քաղաքական հաջողությունները վերակենդանացնելու համար․ The National Interest

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը
Լեռնային Ղարաբաղի հակամարտւթյան գոտում հրադադարի մասին համաձայնությունից հետո արդեն երկրորդ շաբաթն է՝ Հայաստանում զանգվածային բողոքի ցույցեր են, գրում է The National Interest -ը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի զգալի հատվածը, այդ թվում՝ Լաչինի միջանցքը, հաջորդ մի քանի տարիների ընթացքում կլինեն ռուս խաղաղապահների հսկողության ներքո: Իսկ ի՞նչ է լինելու հետո։

Հոդվածի հեղինակ Մարկ Էպիսկոպոսը նկատում է, որ մինչ Բաքուն տոնում է համաձայնագիրն ու այն համարում հայկական կողմի «կապիտուլյացիա», հրադադարի մասին համաձայնությունը բացասաբար է ընդունվել Երևանում։ Փաշինյանից դժգոհների թիվը գնալով ավելանում է, որոնք իրենց բողոքն են հայտնում այդ համաձայնության կապակցությամբ և դուրս են գալիս փողոցներ՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։

Փաշինյանը սուր քննադատությունների է արժանանում ոչ միայն իր հայրենիքում․ Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետների ու ռուս քաղաքական գործիչների շրջանում նրա հանդեպ անվստահությունը ևս աճում է, նշում է հոդվածի հեղինակը:

«Չնայած ռուսական էլիտայի որոշ շրջանակներում Հայաստանում իշխանափոխության աճող ախորժակին՝ Կրեմլը չի մեկնաբանել կամ որևէ քայլ չի ձեռնարկել՝ ազդելու Փաշինյանի ճակատագրի վրա: Առայժմ Պուտինի վարչակազմը հիմնականում մտահոգված է հրադադարի մասին համաձայնագրի առկայության հետ Հայաստանի համակերպվելու մասին: Վլադիմիր Պուտինը վերջերս տված հարցազրույցում հայտարարեց, որ հրադադարի ռեժիմից հրաժարվելը Երևանի համար «ինքնասպանություն» կլինի՝ անկախ նրանից՝ դա նոր կառավարությունը, թե ներկայիս վարչակազմը կլինի:

Իսկ մինչ այդ Փաշինյանը, որը բախվել է ոչ միայն սեփական ժողովրդի դժգոհությանը, այլև արտասահմանում քննադատության ալիքին, չի ծրագրում նահանջել։ Նա ակտիվ փորձեր է ձեռնարկում իր քաղաքական հաջողությունները վերակենդանացնելու համար՝ առաջարկելով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին Հայաստանի ակտիվ մասնակցությունը ներառող 15 կետանոց ճանապարհային քարտեզ»,- եզրափակել է  հոդվածագիրը։

Տաթև Ֆռանգյան