ԿԳՄՍ նախարարությունը ցավակցել է Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 73 տարեկանում կյանքից հեռացել է անվանի մտավորական, լուսանկարիչ, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արվեստագետի հարազատներին, ընկերներին, գործընկերներին:
Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:

Զավեն Սարգսյանը ծնվել է 1947 թվականին, Երևանում: 1972 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը: Սովորելուն զուգահեռ՝ 1969-1972 թվականներին որպես ավագ տեխնիկ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում: Մինչև 1974 թվականը եղել է Աբովյանի «Սիրիուս» գործարանի ավագ ինժեներ, 1974-1986 թվականներին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչության արտաքին կապերի բաժնի ավագ ռեֆերենտ: Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է (1984 թ.): 1986 թվականին նշանակվել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրեն, որտեղ աշխատել է մինչև 1992 թվականը:

Զավեն Սարգսյանը լուսանկարչությամբ զբաղվել է վաղ հասակից: Հռչակավոր կինոռեժիսոր, նկարիչ Սերգեյ Փարաջանովի հետ ծանոթությունից հետո, Զավեն Սարգսյանը դարձել է նրա անձնական լուսանկարիչն ու կենսագիրը: 1991 թվականին Զավեն Սարգսյանի անմիջական ջանքերով Երևանում հիմնադրվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանը, որն էլ 1992 թվականից նա ղեկավարում էր առ այսօր:

Լուսանկարչական ավելի քան 30-ամյա գործունեության ընթացքում Զավեն Սարգսյանը վավերագրել է հազարավոր անձանց և բնապատկերներ: Սակայն նա առաջին հերթին հայտնի է որպես պատմական, մշակութային և ճարտարապետական կոթողների հրաշալի լուսանկարների հեղինակ, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների:

Զավեն Սարգսյանն անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Սերբիայում և այլ երկրներում:

2011 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Զավեն Սարգսյանն ընդմիշտ կմնա մշակութային հանրության հիշողության մեջ որպես հրաշալի մտավորական, թանգարանային գործիչ, իսկ նրա թողած լուսանկարչական ժառանգությունը դեռ երկար կծառայի սերունդներին իրենց հայրենաճանաչության գործում: