Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների ու ընդհանուր շահերի մասին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի ու փոխադարձ հարգանքի վրա, և դրանց զարգացումը պահպանում է դրական ուղղվածությունը։ Այս մասին Չավուշօղլուն ասել է երկրի խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

Անկարան ջանում է պահպանել երկխոսությունը Մոսկվայի հետ, չնայած մի շարք հարցերի առկայությունը, որոնց շուրջ չի հաջողվում պայմանավորվել։

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության կարևորագույն մասն են: Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա։ Չնայած այն հարցերի առկայությանը, որոնց շուրջ չենք կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի հետ, մենք ձգտում ենք պահպանել կենդանի երկխոսությունը և գալ ընդհանուր հայտարարի։ Մեր երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ տալ, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Նա նաև շեշտել է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև երկկողմ առևտուրը 2020 թվականի 9 ամիսների ընթացքում կազմել է 14 միլիարդ դոլար։

Տաթև Ֆռանգյան