Նեթանյահուն գաղտնի հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ․ Aljazeera

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն գաղտի կերպով մեկնել է Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանին և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին։ Այս մասին հայտնում է Aljazeera-ն՝ հղում կատարելով  իսրայելական լրատվամիջոցներին:

Տեղեկացվում է, որ եթե հաստատվեն կայացած հանդիպման մասին լուրերը, ապա սա կհամարվի Իսրայելի և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումը։ ԱՄՆ-ը ջանք է թափում համոզել արաբական երկրներին կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ:

Իսրայելի հանրային ռադիոն այսօր հայտնել է, որ «Մոսադի» ղեկավար Յոսի Կոենը ևս մասնակցել է հանդիպմանը, որը, ըստ հաղորդումների, անցկացվել է Կարմիր ծովի ափին գտնվող Նեոմում։

Նշենք, որ Նեթանյահուի գրասենյակից և Իսրայելում ԱՄՆ դեսպանատնից վերոգրյալի վերաբերյալ դեռևս ոչ մի  մեկնաբանություն չի եղել: Սաուդյան Արաբիայի կառավարությունը ևս չի մեկնաբանել:

Ըստ իսրայելական Haaretz օրաթերթի՝ ավիացիայի թռիչքների տվյալները ցույց են տվել, որ մասնավոր ինքնաթիռը կարճ թռիչք  է կատարել Թել Ավիվից դեպի Նեոմ, որտեղ կիրակի օրը նախատեսված էր թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանինի և Պոմպեոյի հանդիպումը:

Տաթև Ֆռանգյան