Խորը պարտության այս ցնցումից պիտի դուրս գանք վստահելի ընտրություններով, նոր իշխանության ձևավորմամբ․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

-Պարո՛ն Սաքունց, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո սկսվել են կադրային փոփոխություններ կառավարությունում։ Մասնավորապես, Դավիթ Տոնոյանին կփոխարինի Վաղարշակ Հարությունյանը, Զարուհի Բաթոյանին՝ Մեսրոպ Առաքելյանը, Զոհրաբ Մնացականյանին՝ Արա Այվազյանը, Ֆելիքս Ցոլակյանին՝ Անդրանիկ Փիլոյանը։ Խոսք է գնում այլ փոփոխությունների մասին։ Ընդդիմությունը սա քննադատում է, ասելով՝ «Ստացվում է բոլոր նախարարներն էին գիշերով գաղտնի հավաքվել և ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը», և պահանջում է վարչապետի հրաժարականը։ Հետպատերազմյան զարգացումները Դուք ինչպե՞ս եք պատկերացնում։

-Կադրային նշանակումները երբևէ չեն եղել որոշիչ և չեն եղել այն մեխանիզմը կամ գործողությունը, որոնք կարող են իրավիճակը փոխել։ Կարևոր է ճանապարհային քարտեզը։ Պետք է հստակ սահմանվի կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակը։ Առաջանահերթ է պատերազմից տուժածների՝ վիրավորների, անհետ կորածների, մահացածների, գերիների, տեղահանվածների խնդիրների լուծումը՝ հոգեբանական, տնտեսական, սոցիալական վերաինտեգրման ուղղությամբ։ Կարճ ժամկետում դա չի հաջողվի, բայց այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Պետական ինստիտուտների վերագործարկում պետք է տեղի ունենա։ Պատերազմը շատ մեծ ցնցում էր։ Իրենց ընդդիմադիրներ կոչողները ևս պետք է խնդիր դնեն ազատ և արդար ընտրություններ ապահովելու։ Հակառակ պարագայում մենք չենք կարող դուրս գալ այս իրավիճակից, կգտնվենք պերմանենտ շրջապտույտի մեջ և չենք կարող դուրս գալ ծուղակից, երբ իրար միս ուտելով, իրար ոչնչացնելով, իրար մաշելով շատ լուրջ խնդիրներ կունենանք՝ պետությունը կդնենք կասկածի տակ։

Թիվ մեկ խնդիրն է՝ ամեն ինչ անել մարդկանց հրատապ խնդիրները լուծելու ուղղությամբ, որոնք առաջին տուժողներն են եղել, և պատրաստվել օրենսդրությունը փոխել, հրատապ է Ընտրական օրենսգրքի փոփոխության, ընտրական հանձնաժողովների հարցը։ Մեզ պետք է վերականգնել միջազգային համագործակցության տարբեր ֆորմատներ՝ պետությունը դուսր բերելու էս հոգեբանական ծուղակից։ Հիմա սասանված է հանրային վստահությունը իշխանության նկատմամբ, ինչ էլ առաջարկի իշխանությունը, ինքը գտնվում է այդ հայտարարությունով պայմանավորված փակուղու մեջ։ Կադրային փոփոխություններն ի՞նչ են անելու։ Ազատ և արդար ընտրություններ են պետք՝ կապ չունի կես, թե մեկ տարի հետո, սա պետք է լինի համազգային համաձայնության հիմքում ընկած թիվ մեկ խնդիրը։

Ընտրությունները պետք է լինեն ազատ և արդար, որ վստահելի լինեն։ Թարմացում է նաև պետք քաղաքական, կառավարման համակարգի ներսում։ Դրանց նախապատրաստվել է պետք։ Դրան պետք է գնալ, ոչ թե խոչընդոտել։ Հիմա պետք է դուրս գալ պատերազմի ցնցումից, որն իրապես խորը պարտություն էր, պետք է դուրս գանք ժողովրդավարական սկզբունքների հիման վրա ազատ և արդար ընտրություններով նոր իշխանության ձևավորմամբ։ Չգիտեմ ով կլինի, բայց դա պետք է լինի հանրային վստահության հիման վրա։ Այ դրանք են համաձայնության հիմքում ընկած կարևոր գործիքները։

Մանրամասենրը՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան