Փաշինյանը հոկտեմբերի 19-ին պիտի զիջման գնար՝ չնայելով ընդդիմադիր կարծիքին․ Շուշին և Հադրութը կպահեինք․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.01.2026 | 09:46
Լարս ավտոճանապարհը փակ է
19.01.2026 | 09:33
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում բուք է
18.01.2026 | 21:30
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի
18.01.2026 | 21:21
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին
18.01.2026 | 20:50
Սիրիայի բանակը անցել է Եփրատը և հարձակվել քրդերի դիրքերի վրա
18.01.2026 | 19:11
Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնում են
18.01.2026 | 18:39
Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին պատասխանել ԱՄՆ-ին «առևտրային բազուկայով»
18.01.2026 | 17:17
Bild. Գերմանացի զինվորականները վաղաժամ և «առանց բացատրությունների» լքել են Գրենլանդիան
18.01.2026 | 16:33
Մենք վստահ քայլերով շարժվում ենք միջազգային մեծ մրցաշարեր հյուրընկալելու ուղղությամբ․ ՀՖՖ նախագահի ուղերձը
18.01.2026 | 15:52
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում
18.01.2026 | 15:30
Իլոն Մասկը հայց է ներկայացրել OpenAI-ի և Microsoft-ի դեմ՝ պահանջելով մինչև 134 միլիարդ դոլարի փոխհատուցում
18.01.2026 | 15:00
WP․ Պենտագոնը պատրաստվում է դեսանտայիններին ուղարկել Մինեսոտա
18.01.2026 | 14:06
Թրամփը ցանկանում է մեկ միլիարդ դոլար երկրներից՝ իր ստեղծած Խաղաղության խորհրդում մշտական անդամակցության համար
18.01.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին կնվազի 7-10 աստիճանով
18.01.2026 | 13:25
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
Բոլորը

Factor.amի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ

-Պարո՛ն Խուրշուդյան, այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, նրան կփոխարինի Վաղարշակ Հարությունյանը։ Ինչպե՞ս եք գնահատում կադրային այս փոփոխությունը։

-Դրական, որովհետև բավականին լուրջ հարցեր կային՝ ուղղված պարոն Տոնոյանին՝ ոչ միայն այս պատերազմի հետ անմիջականորեն կապված, այսինքն՝ պատերազմի ընթացքում իր ղեկավարման արդյունավետության հետ կապված, այլ նաև մինչև այդ, այս երկուսուկես տարիների ընթացքում գերատեսչության ռազմավարության վերաբերյալ: Իսկ Պաշտպանության նախարարությունը Գլխավոր շտաբ չէ, այն իր քաղաքականությունն ու ռազմավարությունն է որոշում, այդ թվում՝ շատ գնումներ կատարվել են հենց պաշտպանության նախարարի որոշմամբ և, ըստ էության, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դրվեց։ Էլ չեմ ասում, որ որոշ հնարավոր կոռուպցիոն գործարքների մասին հարցադրումներ եղան, որոնց լիարժեք պատասխանն այդպես էլ չստացավ հասարակությունը: Այնպես որ՝ Տոնոյանին պաշտոնից ազատելը դրական քայլ եմ համարում: Ես կարծում եմ նաև, որ հետաքննություն պետք է արվի և պարզվի, թե նրա գործունեությունն իրո՞ք կոռուպցիոն ռիսկեր պարունակել է, թե՞ ոչ, և մանավանդ կապված որոշ զինատեսակների գնումների և որոշների գնումից հրաժարվելու հետ։ Օրինակ՝ իսրայելական ԱԹՍ-ների գնումից հրաժարվելու պատմությունը պետք է պարզվի, իրո՞ք կոռուպցիոն բաղադրիչ կար, ինչի արդյունքում մենք հրաժարվեցինք, թե՞ այլ խնդիրներ կային։

-Վաղարշակ Հարությունյանի նշանակման հետ կապված ի՞նչ կարող եք ասել:

-Ես կդժվարանամ պատասխանել։ Եթե չեմ սխալվում, նա արդեն եղել է նախարար, բայց նրա գործունեության արդյունավետությունը որևէ կերպ ո՛չ հաստատվել է, ո՛չ հերքվել, որովհետև տեսանելի չի եղել նրա պաշտոնավարման ընթացքում գործունեության արդյունավետությունը։ Համենայն դեպս՝ նա ընդունելի ֆիգուր է Ռուսաստանի համար, որը մեր պաշտպանական գերատեսչության համար շատ կարևոր է: Չնայած ես կգերադասեի, որ պաշտպանության նախարար նշանակվեր Օնիկ Գասպարյանը: Երբ Արտակ Դավթյանն անհասկանալի պատճառով վարչապետի կողմից նշանակվեց Գլխավոր շտաբի պետ, շատերն էին զարմացել, ես էլ այդ շատերի թվում՝ ունենալով տեղեկություններ թե՛ Արտակ Դավթյանի ոչ այնքան ուժեղ կարողությունների վերաբերյալ, և թե՛ Օնիկ Գասպարյանի պրոֆեսիոնալ կարողությունների վերաբերյալ։ Եվ լավ է, որ գոնե հունիսին վերջապես նա նշանակվեց Գլխավոր շտաբի պետ, բայց, ամեն դեպքում, կարծում եմ, որ նա կարող էր նաև պաշտպանական գերատեսչությունը ղեկավարել:

-Կադրային այլ փոփոխություններ ևս կան ըստ նախնական տեղեկությունների՝ Զարուհի Բաթոյանին կփոխարինի Մովսես Առաքելյանը, Ֆելիքս Ցոլակյանին՝ Անդրանիկ Փիլոյանը, Արայիկ Հարությունյանին՝ Ժաննա Անդրեասյանը։ Այսինքն՝ փոխվում է կառավարության կազմը՝ բացի Նիկոլ Փաշինյանից, ինչը պահանջում են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և այլ ուժեր՝ պնդելով, որ նա է ձախողումների պատճառը։ Ըստ Ձեզ՝ պարտության պատասխանատուները միայն փոխվող նախարարնե՞րն են, թե՞ նաև Նիկոլ Փաշինյանը։

-Պատասխանատվությունը միշտ ընկնում է վարչապետի վրա՝ որպես երկրի ղեկավարի, նա էր տվյալ դեպքում պատերազմում գերագույն հրամանատարը, բայց այստեղ մի կարևոր «բայց» կա․ մենք պետք է չափենք այդ պատասխանատվությունը, ոչ թե ասենք՝ դե որ պարտվել ենք, ուրեմն պետք է հրաժարական տա։ Դա ինձ համար փաստարկ չէ: Ասենք թե ավելի հզոր (եթե Թուրքիայի հզորությունը մեզ համար քիչ է), համարենք, որ նաև Պակիստանն է պաշտոնապես հարձակվել մեզ վրա և այլն, պետք է ասենք՝ պարտվել է, թող հեռանա՞, դա ինձ համար տրամաբանական չէ։ Ես տեսնում եմ սխալներ, որ նա թույլ է տվել, բայց պետք է չափվի այդ սխալների մասնաբաժինը մեր պարտության մեջ:

Սխալ չէ՞ր այդ հայտարարության տակ ստորագրելը:

-Իմ կարծիքով՝ սխալ էր ուշ ստորագրելը, այսինքն՝ պետք է ստորագրեր հոկտեմբերի 19-ին Պուտինի առաջարկը, որն այդ ընթացքում միակ հնարավոր տարբերակն էր, որովհետև մինչ այդ, ըստ էության, չի արվել այնպիսի առաջարկ, որ խաղաղապահներին Ադրբեջանը համաձայնվեր, իսկ առանց դրա անիմաստ էր որևէ բան ստորագրելը: Նաև ես գիտեմ, որ մեր մյուս քաղաքական ուժերը, որոնց հրավիրել էր վարչապետը խորհրդակցության, դեմ են եղել որևէ նման զիջումների, եղել է կոնսենսուս՝ չզիջել, շարունակել պատերազմը: Իմ կարծիքով՝ վարչապետը պետք է գնար այդ զիջմանը, չնայեր ոչ մի հասարակական կարծիքի, չնայեր որևէ ընդիմադիր ուժի կարծիքին, և մենք այդ ժամանակ Շուշիի և Հադրութի շրջանի մեծ մասը կպահպանեինք, թեև Շուշին, ըստ էության, էլի կորցնելու էինք, որովհետև եթե այն բնակեցնեին ադրբեջանցիները, մենք վերահսկողությունն այդ քաղաքի հանդեպ կորցնելու էինք, բայց պաշտոնապես այն կլիներ Արցախի կազմում և հետագայում, միգուցե, ինչ-որ կառավարման մեխանիզմներ լինեին, այդ թվում, միգուցե, միջազգային վերահսկողության ներքո հնարավոր լիներ ապահովել, որ այն չդառնա սադրանքի բուն, որովհետև կարող էր այն որպես տրոյական ձի հանդես գալ, չնայած կարող էր նաև կամուրջ հանդիսանալ։ Բայց, ամեն դեպքում, այդ «եթե»-ների պահը զուտ պատասխանատվությունը չափելու համար է պետք լինելու, որը պետք է լինի ոչ այս պահին: Եվ ես ճիշտ եմ համարում, որ նա հրաժարական չտվեց, քանի որ այս պահին կայունությունն ավելի կարևոր է, քան թե այդ մեղավորներին պատժելու գործընթացը…

Մենք բեկում չէինք կարող մտցնել… Հակառակորդի ակնհայտ ռազմական գերակշռությունը բերելու էր նրան, որ վաղ թե ուշ պարտվելու էինք և, իմ կարծիքով, հիմնական սխալը, որ թույլ է տվել Նիկոլ Փաշինյանը, այն է, որ հոկտեմբերի 19-ին նա չպիտի նայեր ո՛չ հասարակական կարծիքին, ո՛չ ընդդիմադիր ուժերի պնդումներին, և պետք է գնար դրան՝ նույնիսկ հաշվի առնելով այն ռիսկը, որ Շուշին կարող էր տրոյական ձի դառնալ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան