Սիրիական Իդլիբում մահապատժի դեպքերը կարող են որակավորվել որպես ռազմական հանցագործություն․ ՄԱԿ

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարն ծայրահեղ անհանգստությունն է հայտնել հիմնականում ավազակային խմբավորումների կողմից ղեկավարվող Սիրիայի Իդլիբ նահանգի դե ֆակտո իշխանությունների կողմից մահապատիժ կիրառելու դեպքերի առթիվ։ Նման գործողությունները կարող են որակվել որպես ռազմական հանցագործություններ։ Այս մասին, ինչպես ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում, Ժնևում հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին:

«Իդլիբում զինված խմբավորումները շարունակում են քաղաքացիական անձանց պարտադրել վարքագծի այնպիսի կանոններ, որոնք հիմնարար կերպով խախտում են միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող մարդու մի շարք իրավունքներ, այդ թվում նաև կյանքի, ազատության ու անձնական անվտանգության իրավունքը»,- ասել է նա։

«Մենք ստուգված տեղեկություններ ունենք այն մասին, որ մի քանի մարդ մահապատժի է ենթարկվել, ենթադրաբար, հակառակորդ կողմին պատկանելու համար՝ ներառյալ քրդական զինված խմբավորումներին կամ Սիրիայի կառավարությանը կամ, իբր, Աստծոն անարգելու, դավաճանության, գողության կամ սպանության համար»,- հայտարարել է պաշտոնյան։

Նա հիշեցրել է, որ միջազգային օրենսդրությունն արգելում է առանց դատավարության ու համարժեք իրավական երաշխիքների դատավճիռ կայացնել կամ մահապատիժ կիրառել։

Տաթև Ֆռանգյան