Վարչապետը հորդորում է թանկացումներին համբերատար վերաբերվել, նախագահը գնաճը չի նկատում, իսկ քաղաքացիները մտածում են արտագաղթելու մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեռ հոկտեմբերին արձագանքելով կարագի և մսի թանկացումների հետ կապված հանրային դժգոհությանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորել էր համբերատար վերաբերվել: Տարեսկզբից Հայաստանի քաղաքացիներին սպասվող ամանորյա յուրօրինակ նվերը՝ նոր թանկացումների տեսքով, համբերելու տեղ էլ չի թողնում: Հունվարի 1-ից թանկացել են բենզինը, դիզելային վառելիքն ու սեղմված գազը: Մայրաքաղաքի մի քանի բենզա- և գազալցակայաններում կատարած շրջայցի ընթացքում արձանագրեցինք՝ բենզինը թանկացել է լիտրը քսան դրամով՝ 410-ից դառնալով 430 դրամ, դիզվառելիքը՝ 380 դրամից հասել է 440 դրամի, իսկ սեղմված գազի գինը՝ 190-ից դարձել է 210 դրամ:

Կառավարությունը դեռևս չի արձագանքել թանկացումներին, ավելին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մեկնել է արձակուրդ:

Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը նոյեմբերի 2-ի ասուլիսում խոստացել էր նոր Հարկային օրենսգրքի հետևանքներին անդրադառնալ այն ժամանակ, երբ դրանք գործնականում նկատելի դառնան: Թանկացումների հիմնական պատճառը հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգիրքն է, որի հետևանքով բարձրացել են որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը: Գազալցակայանների և բենզալցակայանների աշխատողների փոխանցմամբ՝ ամենաշատը բարձրացել է դիզվառելիքի գինը:

«Ծառուկյան» խմբակցությունից Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց՝ պատճառն այն է, որ դիզվառելիքն ակցիզային հարկումից անցավ ավելացված արժեքի հարկման դաշտ: Մելքումյանի կանխատեսմամբ՝ դիզվառելիքի, բենզինի ու ավտոմեքենաների լիցքավորման գազի թանկացումները կբերեն շղթայական թանկացումների:

Քաղաքացիներին ֆինանսական նոր բեռի տակ մտցնող այս թանկացումները հուսահատեցնում են: Նրանցից ոմանք մտածում են երկիրը լքելու մասին: Մինչդեռ 2040 թվականին երկրի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու խոստում տված նախագահ Սերժ Սարգսյանն առանց որևէ անհանգստության նկատել էր, թե շոշափելի գնաճ չկա:

Հավելենք, որ վաղ առավոտից Factor.am-ը փորձում էր թանկացումների հետ կապված պարզաբանում ստանալ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, որտեղ, սակայն, կարծես թե, ամանորյա տոներից չեն դեռ վերադարձել աշխատանքային ռեժիմի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան