Ընդամենը 20 մլն դրամ. սփյուռքի վստահության չափը Վիգեն Սարգսյանին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնած «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամը հաշվետվություն է հրապարակել, որը բավականին խոսուն է ու ոչ դրական եզրահանգումների առիթ տվող: Մեկ տարի գործող հիմնադրամը 2017 թվականի ընթացքում հավաքել է ավել քան 5 մլրդ 800 մլն դրամ: Գումարը փոքր չէ, սակայն գրեթե ամբողջությամբ պարտադիր վճարներն են՝ այսպես ասած՝ 1000 դրամները: Կամավոր փոխանցումները կամ նվիրատվությունները չնչին մաս են կազմում՝ ընդամենը 91 մլն դրամ: Այդ 91 մլն դրամ նվիրատվությունից 71 մլն դրամը ևս Հայաստանից է կատարվել, իսկ 18 երկիր միասին ընդամենը 20 մլն դրամ են փոխանցել:

Առաջատար հնգյակը հետևյալ տեսքն ունի. Ֆրանսիա՝ 7.3 մլն դրամ, Կիպրոս՝ 4.8 մլն դրամ, ՌԴ՝ 2.8 մլն դրամ, Կանադա՝ 2.5 մլն դրամ և Ռումինիա՝ 1.1 մլն դրամ: Աղյուսակի վերջին հնգյակում են Սլովակիան՝ 25 հազար դրամով, Հոլանդիան՝ 11 հազար 400 դրամով, Շվեդիան և Ավստրիան՝ ընդամենը 5 հազարական դրամով և Օմանը՝ հազար դրամով:

Կառավարությունն անցած օգոստոսի 3-ի նիստում որոշեց թույլատրել հիմնադրամին ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Գերմանիայում ՀՀ դեսպանություններին և Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսությանն այդ պետությունների բանկերում հաշիվներ բացել: Դրանից 5 ամիս անց պարզվում է, որ Ռուսաստանում բնակվող 3 միլիոնից ավելի հայկական համայնքից կատարվել է ընդամենը 2 մլն 859 հազար 219 դրամի նվիրատվություն, ԱՄՆ-ից՝ 186 հազար 520 հազար դրամի, իսկ Գերմանիայից՝ 152 հազար 600 դրամի:

Հիշեցնենք, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նպատակն է զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին սոցիալական աջակցության ցուցաբերումը: Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքներին միանվագ տրամադրվում է 10 մլն դրամ ապահովագրական վճար, ինչպես նաև 20 տարի ամսական 300 հազար դրամ՝ սպայի, 250 հազար դրամ՝ ենթասպայի, 200 հազար դրամ՝ շարքայինի ընտանիքներին: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողը ստանում է 5 մլն. դրամ ապահովագրական վճար, ինչպես նաև ամսական 250 հազար դրամ, եթե սպայական անձնակազմից է, 200 հազար դրամ՝ ենթասպան, 150 հազար դամ՝ շարքայինը: Մինչ այժմ հավաքելով 5 մլրդ 800 մլն դրամ՝ ընդամենը 383 մլն 200 հազար դրամ հատուցում է տրվել: Վերջին հատուցումը տրվել է դեկտեմբերի 27-ին՝ 2-րդ կարգի հաշմանդամ շարքային Ալիք Ավանեսյանին, Ռաֆայել Հայրապետյանին, կապիտան Գնել Համբարձումյանին և Միքայել Սարգսյանին:

Հիմնադամի գումարը գոյանում է ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց 1000 դրամ պարտադիր գանձելով և նվիրատվություններով: Գանձումները լինում են պարտաճանաչորեն, իսկ ահա նվիրատվություններն, ինչպես տեսնում ենք, չնչին են: Ո՞րն է պատճառը, որ ապրիլյան պատերազմի ժամանակ միանգամայն միասնական ժողովուրդը, որ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից միլիարդավոր դրամների ֆինանսական և նյութական այլ աջակցություն փոխանցեց բանակին, այժմ այդքան զգուշավոր է դարձել՝ նվիրաբերելով ընդամենը 91 մլն դրամ:

Հիմնադրամի գաղափարի ներկայացման ժամանակ արդեն դժոհությունները շատ էին, մարդիկ պահանջում էին բանակից գողացածներին պատասխանատվության ենթարկել, նրանց խլածը վերադարձնել բանակին և նոր միայն դիմել քաղաքացիներին: Գոնե հրապարակայնորեն՝ դա չարվեց: Եղան մի քանի ոչ էական և կիսատ քայլեր: Գուցե նաև դա է պատճառը, որ չնայած հիմնադրամի թափանցիկության երաշխիքների մասին հավաստիացումներին՝ քաղաքացիները թերահավատ են: Անցած աշնանը հրավիրած ասուլիսում պաշտպանության նախարարը բավականին հիացմունքով էր խոսում հիմնադրամի մասին՝ հավաստիացնելով, որ այն արդեն իսկ ապացուցել է իր կենսունակությունը:

Նկատենք, սակայն, որ այդ կենսունակությունը միայն պարտադիր սկզբունքով է գործում. մարդիկ տրամադրում են, որովհետև պարտավոր են: Իսկ որ չկա վստահություն, սա առաջին հերթին մտածելու տեղիք պետք է տա կառավարությանը: Շարքային քաղաքացին մտածելու բան չունի, նրա համար ամեն ինչ պարզ է:

Սևակ Հակոբյան