Կորոնավիրուսը սպառնում է անդառնալի վնաս հասցնել երեխաների կրթությանը, սնուցմանն ու բարեկեցությանը. ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

Երեխաների համար կորոնավիրուսի վտանգը գնալով մեծանում է: ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցը նախազգուշացնում է, որ վարակի տարծման երկրորդ տարում զգալի աճում է դրա բացասական ազդեցությունը երեխաների վրա:

Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ հրապարակված «Կորոնավիրուս․ կորսված սերունդ» զեկույցն առաջինն է, որն ամբողջական ներկայացնում է երեխաներին սպառնացող վտանգը՝ համավարակի չնահանջելու պայմաններում: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեև վարակված երեխաներն ունեն թույլ ախտանշաններ, այդուամենայնիվ, համավարակի շարունակման դեպքում դրա ազդեցությունը երեխաների և երիտասարդների մի ամբողջ սերնդի կրթության, սնուցման և բարեկեցության վրա, երկարաժամկետ հեռանկարում, կարող է շրջադարձային լինել։

«Կորոնավիրուսային համավարակի ընթացքում առասպել էր ձևավորվել, իբր դրա ազդեցությունը երեխաների վրա աննշան է: Այս մոտեցումը հեռու է ճշմարտություն լինելուց», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Երեխաների հիվանդանալն ու վարակը տարածելը, համավարակի պատճառած վնասի առաջնային, երևացող մասն է միայն: Երեխաների համար ամենամեծ վտանգը կենսական ծառայությունների խափանումներն ու աղքատության մակարդակի բարձրացումն են: Որքան երկար է տևում ճգնաժամը, այնքան խորն է դրա ազդեցությունը երեխայի կրթության, առողջության, սնուցման և բարեկեցության վրա»:

Զեկույցում նշվում է, որ նոյեմբերի 3-ի դրությամբ տարանջատված տարիքային տվյալներ ունեցող 87 երկրում, մինչև կորոնավիրուսի գրանցված դեպքերի յուրաքանչյուր 9-ից 1-ը բաժին է ընկել երեխաներին և 20 տարին չլրացած երիտասարդներին կամ գրանցված 25,7 միլիոն դեպքերի 11 տոկոսը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում նշվում է, որ չնայած նրան, որ երեխաները կարող են վիրուսը տարածել, վերլուծությունները ցույց են տալիս, որ անհամեմատ ավելի մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու, եթե անվտանգության անհրաժեշտ պայմաններով առկա կրթությունը երկարաժամկետ փոխարինվի հեռավար կրթությամբ: Համայնքում վարակի տարածման հիմնական աղբյուրը դպրոցները չեն, և ավելի հավանական է, որ երեխաները կվարակվեն այլ պայմաններում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 140 երկրներում անցկացված հարցումների արդյունքները վկայում են.
Այդ երկրների շուրջ մեկ երրորդը գրանցել է առնվազն 10 տոկոս անկում այնպիսի առողջապահական ծառայությունների ապահովման հարցում, ինչպիսիք են պլանային պատվաստումները, մանկական վարակիչ հիվանդությունների ամբուլատոր բուժումը և մայրական առողջապահական ծառայությունները: Առողջապահական հիմնարկություններում վարակվելու վախը հիմնական պատճառն է:
135 երկրում կանանց և երեխաների սնուցման ծառայությունների 40 տոկոս նվազում է նկատվում: 2020 թ.-ի հոկտեմբերի դրությամբ ամբողջ աշխարհում 265 միլիոն երեխա զրկված է եղել դպրոցական սննդից: Մինչև 5 տարեկան ավելի քան 250 միլիոն երեխա կարող է զրկվել օրգանիզմում վիտամին Ա-ի լրացման ծրագրերից:
2020 թվականի սեպտեմբերին 65 երկիր հաղորդել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սոցիալական աշխատողների տնային այցելությունների նվազման մասին:

Զեկույցի առավել տագնապալի տվյալներն են.
2020 թվականի նոյեմբերի դրությամբ, 30 երկրում դպրոցների փակման հետևանքով տուժել է 572 միլիոն աշակերտ. սա ամբողջ աշխարհի աշակերտների 33 տոկոսն է:
2020 թ.-ին 5 տարեկանից ցածր ևս 6-ից 7 միլիոն երեխա կարող է սուր թերսնուցում ունենալ, գրանցելով ցուցանիշի 14 տոկոսանոց աճ, ինչը պատճառ է հանդիսանալու ամսական ավելի քան 10,000 մահվան:
Համաշխարհային մասշտաբով բազմաչափ աղքատության մեջ՝ առանց կրթության, առողջության, սնուցման, բնակարանային և սանիտարահիգիենիկ պայմանների կամ մաքուր ջրի ապրող երեխաների թիվն, ըստ զեկույցի, մինչև 2020 թվականի կեսն աճել է 15 տոկոսով կամ կազմում է լրացուցիչ 150 միլիոն երեխա:

Այս ճգնաժամին արձագանքելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին և գործընկերներին կոչ է անում.
Համոզվել, որ բոլոր երեխաները կրթվում են, այդ թվում ` վերացնելով թվային անհամաչափությունը:
Երաշխավորել սնուցման և առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու ապահովել մատչելի և հասանելի պատվաստանյութեր յուրաքանչյուր երեխայի համար:
Աջակցել և պաշտպանել երեխաների և երիտասարդների հոգեկան առողջությունը, վերջ դնել գենդերային բռնությանը, անհավասարությանն ու մանկության տարիներին տեղի ունեցող անտեսմանը:
Ընդլայնել մաքուր խմելու ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը, լուծել շրջակա միջավայրի դեգրադացման ու կլիմայի փոփոխության խնդիրը:
Կախարգելել մանկական աղքատության աճն ու ապահովել ներառական վերականգնում բոլորի համար:
Բազմապատկել ջանքերը՝ հակամարտությունների, աղետների և տեղահանությունների հետևանքով տուժած երեխաներին և նրանց ընտանիքներին պաշտպանելու և աջակցելու համար: