Պատրոնդավոների ու օրսիսների գործերը պիտի գան այս խորհրդարան և քննարկվեն, բայց հանցագործները չէ, որ մեզ պետք է ոտքի հանեն․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այսօր ուշագրավ զարգացումներ են եղել, հնչել են կարևոր հայտարարություններ, որոնք, ըստ էության, բանակի և երկրի քաղաքական ղեկավարությանն ուղղված կարևոր իրողություններ են ի հայտ բերում, որոնց ես հակված չեմ հավատալու, որովհետև դա արվել է մի մարդու կողմից, ում ունեցավածքը առանձին քննության առարկա պետք է դառնար»,- այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ասուլիսում ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հնչեցրած աղմկահարույց տեղեկություններին:

«Այդ մարդիկ, այդ հանցագործները, ովքեր Ղարաբաղի բանակն են թալանել, հետո եկել Հայաստանի բանակն են թալանել, հիմա երկրի ռազմական և քաղաքական ղեկավարությանն այնպիսի հանցագործությունների մեջ են մեղադրում, որոնք լրջագույն հետևանքներ պիտի ունենան: Կարծում եմ, որ դրսից ու ներսից հիմա ոռոգվում են տրամադրություններ Հայաստանում ամեն կերպ կայունացող իրավիճակ թույլ չտալու համար: Բայց մենք հասկանում ենք, որ կան խնդիրներ, և մենք չպիտի պարտակենք այդ խնդիրները, և «պատրոն» դավոների ու օրսիսների գործերը պիտի գան այս խորհրդարան և քննարկվեն: Բայց այդ հանցագործները չէ, որ մեզ պետք է ոտքի հանեն և մղեն ճշմարտությանը նայելու»,- նշեց Արման Բաբաջանյանը՝ կոչ անելով այս օրհասական պահին չափազանց ուշադիր լինել և անհրաժեշտ հասունությամբ մոտենալ ճակատագրական իրողությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: