ԵՄ-ն միասնական ռազմական դոկտրին է մշակում․ Reuters

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Եվրամիությունը պատրաստվում է մշակել սեփական ռազմական դոկտրինը, որը կսահմանի պաշտպանության ոլորտում  նպատակները, հավակնություններն ու սպառնալիքները, միևնույն ժամանակ կենտրոնանալով զենքի համատեղ մշակման վեց նոր ոլորտների ուղղությամբ, գրում է Reuters-ը։

ԵՄ «Ռազմավարական ուղեցույցի» մշակումը, որը նման է լինելու ՆԱՏՕ-ի՝ դաշինքի նպատակները սահմանող «Ռազմավարական հայեցակարգին»,  պաշտպանական ոլորտում ԵՄ-ի համագործակցությունը խորացնելու ջանքերի արագացման վերջին քայլն է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ՆԱՏՕ-ի հանդեպ չորսամյա թշնամանքից հետո, ԵՄ-ն՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, ցանկանում է  դառնալ ինքնուրույն ռազմական տերություն, որը բավականաչափ հզոր կլինի՝ ինքնուրույն պայքարելու համար, ինչպես նաև Միացյալ Նահանգների համար ավելի օգտակար դաշնակից կլինի:

ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Ջոզեպ Բորելն այսօր կայացած տեսակոնֆերանսի ժամանակ ԵՄ արտաքին գործերի նախարարներին  է ներկայացրել գաղտնի, հետախուզական տվյալների վրա հիմնված սպառնալիքների վերլուծության վերաբերյալ տվյալներ։ Ակնկալվում է, որ ԵՄ պաշտպանության նախարարները արդեն իսկ կսկսեն վիրտուալ հարթակում աշխատանքները ՝ նպատակ ունենալով վերջնական փաստաթուղթ ներկայացնել 2022 թվականին:

«Մենք պետք է ուղեցույց ստեղծենք: Սա աշխարհին նայելու, սպառնալիքները բացահայտելու և դրանց միասնական դիմակայելու սովորական միջոց է », – հայտարարել է Բորելը:

Տաթև Ֆռանգյան