ՀՀ քննչական կոմիտեի և ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել

Լուրեր

16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Բոլորը

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնցից 3-ը վերաբերում են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքերին. հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Այսպես, Ս. Ի.-ն հաղորդում է տվել, որ Երևան քաղաքի գիշերային ակումբներից մեկում իր մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով ցուցմունք է տվել, որ միջադեպի ժամանակ ինքն ու ակումբի այցելուներից երկու երիտասարդներ հայհոյել և հարվածներ են հասցրել միմյանց: Նախաքննության ընթացքում հիշյալ գործը քննող` ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչն իրեն հայտնել է, որ քրեական պատասխանատվության չենթարկվելու և գործը փակելու համար անհրաժեշտ է փոխել իր ցուցմունքները` վստահեցնելով, որ քրեական գործով անցնող մյուս անձինք նույնպես փոխելու են իրենց ցուցմունքները: Այդ նպատակով քննիչը Ս. Ի.-ի անունից նոր ցուցմունք է գրել, թե, իբր, ակումբում լուրջ վիճաբանություն տեղի չի ունեցել, և վերջինս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախկինում հայտնել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ:

Ես մեկ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես, 13.12.2017թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում քրեական գործով վկա Է. Ս.-ն ցուցմունք է տվել, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հիշյալ քրեական գործով նախաքննության ժամանակ կատարված առերեսման ընթացքում Հ. Ա.-ն ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով` ծեծի է ենթարկել իրեն, սակայն քննիչը հրաժարվել է արձանագրել այդ հանգամանքը` պատճառաբանելով, որ շտապում է դեպքի վայր:         

Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես, համաձայն քրեական գործի նյութերի, դատարանի կողմից 23.12.2014թ.-ին տրված կատարողական թերթով «Գեղամ Տրանս» ընկերությանը պարտավորեցվել է քանդել մեկ այլ ընկերությանը պատկանող` Արագածոտնի մարզում գտնվող հողատարածքի վրա կառուցած ինքնակամ շինությունները:

Հիշյալ կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայության Արագածոտնի մարզային բաժնի հարկադիր կատարողը 03.08.2015թ.-ին հարուցել է կատարողական վարույթ, սակայն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, տևական ժամանակ` ավելի քան 1 տարի 9 ամիս, կատարողական թերթի պահանջը կատարելու ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացրել, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պահանջատիրոջ իրավունքներին և օրինական շահերին: Բացի այդ, վերը նշված դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով հնարավոր չի եղել «Գեղամ Տրանս» ընկերության տնօրենին քրեական պատասխանատվության ենթարկել` վաղեմության ժամկետներն արդեն անցած լինելու պատճառով:

ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: