Նիկոլ Փաշինյանի աջակիցն ասում է՝ գալու են իմ տունը գրավեն. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.04.2026 | 18:49
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 18:37
Նախկին պատգամավորի գործով վերականգնվել է շուրջ 454 հազար դոլարի վնաս
01.04.2026 | 18:28
Թրամփը պնդում է, որ Իրանը հրադադար է խնդրել
01.04.2026 | 18:19
Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ
01.04.2026 | 18:12
Հայաստանի գավաթ․ «Նոան» դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվայում է // Իրանում պատերազմը՝ օրական 12 մլն բարել նավթի կորստի պատճառ․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 17:59
Մոջթաբա Խամենեին նամակով դիմել է «Հեզբոլլահ»-ին
01.04.2026 | 17:51
Թուրքիայի Մ-21 հավաքականի մարզիչը հոսպիտալացվել է խաղի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 17:42
Մոսկվան չի բանակցում. Զախարովան՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու մասին
01.04.2026 | 17:33
Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ է նշանակվել
01.04.2026 | 17:22
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
01.04.2026 | 17:13
Դավիթ Մինասյանին հարվածողը Փաշինյանի թիկնապահն է, որը Հովհաննավանքից քաղաքացուն դուրս էր բերել բերանը փակելով
01.04.2026 | 17:01
ՊԵԿ․ էլեկտրամեքենաների համար վճարված մաքսատուրքերը ամբողջությամբ վերադարձվել են
01.04.2026 | 16:52
Զելենսկին արդեն այսօր պետք է Դոնբասից զորքերի դուրսբերման վերաբերյալ որոշում կայացնի. Պեսկովը՝ Մոսկվայի պահանջի մասին
01.04.2026 | 16:48
ՀՖՖ-ն Ազգային արտոնագիր է շնորհել 11 ակումբի
Բոլորը

Նոյոմբերի 10-ից շարունակում եմ հեռախոսազանգերի միջոցով խայտառակ սպառնալիքներ ստանալ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` հիշեցնելով, որ երեկ վարչապետի` Հանրապետության հրապարակում հավաքված կողմնակիցներից ԶՈՒ-երի հագուստով որոշ անձինք կրկին սպառնացել են գրավել իր տունը:

«Այսօր հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության մասին, բայց նաև ուզում եմ տեղեկացնել, որ երկրում տիրող այս անիշխանությանը պետք է վերջ տրվի: Որևէ մեկին խորհուրդ չեմ տա գալ մեր տան վրա, որովհետև «սաղ-սալամաթ» հետ չի գնա», – ասաց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

 

ԲՀԿ-ն դեմ չէ ռուս խաղաղապահների ներկայությանը, դեմ չի եղել նաև նախկինում. այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ Անդրադառնալով ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությանը, թե իրենց ունեցած տեղեկություններով, որոշ արևմտյան երկրներ իրենց խողովակներով սադրում են հայ և  ադրբեջանցի ազգայնականներին, որպեսզի վարկաբեկեն կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, և հայերին համոզեն, որ ԼՂ-ում խաղաղությունը Երևանի պարտությունն է:

«Մենք միշտ ասել ենք, որ ՌԴ ներկայությունը Հայաստանում լրիվ թափով իրացված չէր, և այն, ինչ եղավ, նաև դրա հետևանքն էր։ Հենց առաջին օրվանից սկսված մենք ասել ենք, որ ՌԴ ներկայությունը տարածաշրջանում 100%-ով վերականգնված չէ։

Եթե քո հետախուզությունը տեսնում է, որ Թուրքիան և Ադրբեջանը տանդեմ են, մեծ են ռիսկերը, որ կարող է քեզ հարվածեն, քո ԱԽ նիստում պետք է անմիջապես ասեն՝ ոնց ենք մենք նախորդ երկու տարում վարվել ՌԴ-ի հետ հարաբերությունների որակը սերտացնելու և բարձր մակարդակի հասցնելու համար։ Որ հետո չփորձենք հասկանալ՝ դիմե՞լ ՌԴ-ին, թե՞՝ ոչ։ Այսինքն՝ մենք չենք էլ դիմել բավականին ժամանակ։ Եվ երբ ՌԴ նախագահն ասում է, որ ԼՂ-ն չճանաչված տարածք է, հիշեք, որ մեր խմբակցությունը բավականին ժամանակ ասում էր՝ ճիշտ ժամանակն է Արցախի անկախությունը ճանաչելու»։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք  այս հրադադարը Երևանի պարտությունն է, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց՝ եղել է պարտություն։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կառավարությունից չունենք որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի, հետևապես այդ նիստին չենք մասնակցելու, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը` պատասխանելով հարցին, թե իրենց խմբակցությունը մասնակցելո՞ւ է ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի` Փաշինյանի հրաժարականի և ռազմական դրության չեղարկման օրակարգով ԱԺ նիստ հրավիրելու նախաձեռնությանը:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ հեկտեմբերի 19-20-ին ինքը ՀՀ վարչապետին առաջարկել է հնարավորինս ձեռնտու պայմաններով կանգնեցնել պատերազմը, Լենա Նազարյանն ասաց.

Երբ հայկական կողմը տեսել է, որ իրավիճակը ծանր է, համաձայնել է 7 շրջանի վերադարձին, բայց Ալիևը դրան գումարել է նաև Շուշին: Դա է եղել պատմությունը: Այս մասին նոյեմբերի 19-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը` aնդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ հեկտեմբերի 19-20-ին ինքը ՀՀ վարչապետին առաջարկել է հնարավորինս ձեռնտու պայմաններով կանգնեցնել պատերազմը:

«Հայկական կողմը Շուշին հանձնելն անընդունելի է համարել և որոշել է պայքարը շարունակել` մտածելով, որ կունենանք ռազմական բեկում: Դա տեղի չի ունեցել, և այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել միայն Շուշիի անկման կետում:

Եթե հոկտեմբերի 19-20-ին Հայաստանը համաձայներ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականներ, այսօր մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու համար: Հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք», – ասաց ԱԺ փոխխոսնակը:

 

 

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության համար ընդունելի չէ վարչապետի փոփոխությունը, անգամ այն պարագայում, եթե նոր վարչապետը դարձյալ լինի իշխող կուսակցության ներկայացուցիչ:

Այս մասին նոյեմբերի 19-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Ոչ, այդ տարբերակն ընդունելի չէ: Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց այս իրավիճակում հենց Նիկոլ Փաշինյանն է կայունացնող գործոնը: Երեկ Հանրապետության հրապարակում հավաքվել էին մարդիկ` ի աջակցություն վարչապետի: Միայն վարչապետը կարող էր խոսել և խոսեց այդ մարդկանց հետ` հորդորելով գնալ տուն և չլարել իրավիճակը: Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկ այլ մարդ, թեկնածու, ղեկավար կարող է կայունացնել իրավիճակը: Նիկոլ Փաշինյանի գործոնն ավելի շատ կայունացնող է այս իրավիճակում, քան ապակայունացնող»,- ասաց Նազարյանը: