Մայք Պոմպեոն Թուրքիայում չի հանդիպի Էրդողանի հետ

Լուրեր

12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի կարող հանդիպել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ այդ երկիր պաշտոնական այցի շրջանակում՝ Թուրքիայի առաջնորդի աշխատանքային գրաֆիկի փոփոխության պատճառով։ Այս մասին հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյանները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ամերիկացի դիվանագետներին խնդրել են մեկնաբանել Էրդողանի ու Պոմպեոյի հանդիպման հնարավորությունը։

«Մենք բոլորս՝ պետքարտուղարը, թուրք պաշտոնատար անձինք, ԱԳ նախարար Չավուշօղլուն և նախագահ Էրդողանը, կցանկանայինք, որպեսզի հանդիպման մասին պայմանավորվածություններն իրականացվեն։ Վերջնական արդյունքում դա տեղի չունեցավ, քանի որ նախագահ Էրդողանի աշխատանքային գրաֆիկը փոխվել է, և այն դադարել է համապատասխանել չափանիչներին, որոնք մենք ի սկզբանե մշակել էինք պետքարտուղարի այցի համար»,- պարզաբանել են ԱՄՆ Պետքարտուղարությունից։

Ավելի վաղ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել էին, որ Պոմպեոն նոյեմբերի 13-23-ը 7 երկրներ շրջագայության ընթացքում կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար ու Սաուդյան Արաբիա։

Հավելենք, որ Ստամբուլում Պոմպեոն հանդիպելու է հույն ուղղափառ քրիստոնյաների հոգևոր առաջնորդ Բարդուղիմեոս I-ի հետ։ Պոմպեոն չի նախատեսում այցելել Անկարա։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, իր հերթին, Մայք Պոմպեոյի ծրագրած հանդիպումներն անվանել է «չափազանց անհարգալից» միջամտություն։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ Չավուշօղլուն հրաժարվել է Ստամբուլում հանդիպել Պոմպեոյի հետ։ Սակայն թուրք պաշտոնյաներից մեկն անանունության պայմանով Bloomberg-ին հայտնել է, որ Պոմպեոն է մերժել Անկարա այցելելու՝ Չավուշօղլուի հրավերը՝ փոխարենն առաջարկելով գալ Ստամբուլ։ Չավուշօղլուն մերժել է Պոմպեոյի այս առաջարկը և հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի հետ։

Տաթև Ֆռանգյան