Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ են եղել. Պոմպեո

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայի ռազմական ներուժի մեծացմամբ։ Այս մասին ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք նման անհանգստություն ենք հայտնել ինչպես անձնական հանդիպումների ժամանակ, այնպես էլ հրապարակային։ Եվրոպան ու ԱՄՆ-ը պետք է համատեղ աշխատեն, որպեսզի համոզեն Էրդողանին, որ այն գործողությունները, որոնք նա ձեռնարկում է, չեն համապատասխանում իր ժողովրդի շահերին»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմը և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն վերջին մի քանի ամիսների ընթացքում Մերձավոր Արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների լուծման շուրջ:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ես համաձայն ենք, որ Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ են եղել»,- ասել է Պոմպեոն՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի աջակցության, ինչպես նաև Լիբիայում և Միջերկրական ծովում ռազմական գործողությունների մասին:

Տաթև Ֆռանգյան