Սերժ Սարգսյանը՝ որպես նախագահ, չպետք է դրժի իր խոսքը. Մանե Թանդիլյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանական համակարգից ակնկալիքները չարդարացվեցին: Factor.am-ի հետ զրույցում ամփոփելով 2017 թվականը՝ նշեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Երբ ասում ենք պառլամենտարիզմ, ապա պետք է հասկանանք իշխանության և փոքրամասնության համատեղ աշխատանքը: Ազգային ժողովում առկա փոքրամասնությունը պետք է հավասարակշռի և զսպի իշխանություններին, սակայն մեր իշխանությունների համար պառլամենտարիզմը բառ է, որը մնում է թղթի վրա: Նրանք որևէ կերպ չեն ընկալում, որ փոքրամասնությունն ունի իր լծակները, որոնք պետք է կիրարկի խորհրդարանում»,- իր պնդումը հիմնավորեց Մանե Թանդիլյանը:

Պատգամավորի պնդմամբ՝ «Ելք» խմբակցության ինը պատգամավորներն իրենց լիազորությունների սահմաններում փորձել են տարվա ընթացքում անդրադառնալ քաղաքացիներին հուզող հարցերին:

«Պառլամենտական պետության մեջ խմբակցությունը սահմանադրական մարմին է և որպես այդպիսին պետք է ունենա լծակներ: Օրինակ՝ մենք անգամ Սահմանադրական դատարան չենք կարողանում դիմել, որպես առանձին խմբակցություն»,- ասաց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ խմբակցությունների լիազորություններն ավելացնելու անհրաժեշտություն կա:

Անդրադառնաով արտաքին քաղաքական ձեռքբերումներին՝ պատգամավորը, թեև չհերքեց՝ «Ելք» դաշինքի համար ողջունելի էր Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը, սակայն նկատեց՝ դաշինքը ասոցացման համաձայնագրի ստորագրման ջատագովն է:

«Տնտեսական այն զարգացումը, որը պետք է ապահովի պետության կայացումն ու առաջընթացը, Եվրամիության հետ ստորագրված այս փաստաթուղթը չի ապահովի: Ասոցացման համաձայնագիրն էր այն փաստաթուղթը, որը կկարողանար Հայաստանը տանել իրական զարգացման ճանապարհով»,- շեշտեց Մանե Թանդիլյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան