ԱՀ ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչներին

Լուրեր

12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
Բոլորը

ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչներին, տեղեկացնում է ծառայության մամուլի կենտրոնը։

«Քննարկվել են ստեղծված իրավիճակում զոհված զինծառայողների մարմինների և գերիների փոխանակման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև այդ գործընթացի օպերատիվ կազմակերպմանն ուղղված աշխատանքներին:

Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ ծառայությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը համակարգում և հավաքագրում է զինծառայողների մասին տվյալներ և փոխանցում Կարմիր խաչի առաքելությանը: Միջազգային կազմակերպությունը հանդիսանում է բոլոր կողմերն իրար կապող հիմնական օղակը:

Զոհված, գերեվարված և անհետ կորած զինծառայողների մասին բոլոր տեղեկագրերը ԿԽՄԿ միջոցով փոխանցվում է բոլոր կողմերին, որից հետո սկսվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Շուշի քաղաքի մերձակայքում որոնողական աշխատանքները սկսված են: ԱԻ ծառայության ղեկավարի առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել այն անհապաղ շարունակելու մյուս բնակավայրերում, որտեղ տեղի են ունեցել ռազական գործողություններ:

ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչները հաստատել են որ Բաքվի գրասենյակը ևս շահագրգռված է զինծառայողների դիերի և գերիների օր առաջ փոխանակմանը:

Հանդիպմանը Կարեն Սարգսյանը նշել է, որ Արցախի փրկարար ծառայողները պատրաստ են կատարել ցանկացած խնդիր, իսկ ծառայությունը, որպես լիազոր մարմին, կշարունակի ակտիվ համագործակցությունը բոլոր շահագրգիռ կառույցների հետ, այդ թվում ՌԴ խաղաղապահ զորախմբի և ադրբեջանական կողմի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։