Ազգային-ժողովրդական բևեռը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահողներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառավարություններին

Լուրեր

12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային-ժողովրդական բևեռի դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառավարություններին

Ազգային-ժողովրդավարական բևեռը մերժում է սույն թվականի նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի անունից ընդունած զինադադարի հայտարարությունը, քանի որ այն.

1. հակասում է միջազգային իրավունքին և Հայաստանի Սահմանադրությանը ամբողջությամբ և բացառապես ուղղված է ամբողջատիրական Ադրբեջանի շահերի ու նկրտումների բավարարմանը,

2. արձանագրում և լեգիտիմացնում է ահաբեկիչների կիրառմամբ, արգելված զենքերով և պատերազմական հանցագործությունների կատարմամբ ձեռք բերված ռազմական արդյունքները,

3. ոտնահարում է Հայաստանի Հանրապետության և Արցախի բնիկ ժողովրդի պատմական, պետական և գոյաբանական շահերը,

4. ճանապարհ է բացվում Ռուսաստանի կողմից Հայաստանի լիակատար գաղութացման, իսկ հետագայում՝ Թուրքիայի կողմից նրա ամբողջական զավթման համար,

5. Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են Մինսկի խմբի համանախագահությանը դուրս մղել արցախյան հարցի լուծման գործընթացից,

6. անտեսեց եռանախագահության ընդունած` ուժի կիրառմամբ հակամարտության լուծումը մերժելու հիմնադրույթը։

Ազգային-ժողովրդավարական բևեռը.

1. ողջունում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառավարող շրջանակների վերապահ վերաբերմունքն այդ հայտարարությանը,

2. գտնում է, որ Արցախյան հակամարտության լուծման միակ լեգիտիմ միջազգային իրավասու մարմինը Մինսկի խումբն է՝ հանձինս եռանախագահության,

3. կողմ է հակամարտության գոտում բացառապես միջազգային մանդատով խաղաղապահների տեղակայման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկությանը՝ բացառելով Թուրքիայի ներգրավումը։

Ազգային-ժողովրդավարական բևեռը պատրաստ է իր ողջ ներուժով աջակցելու հայկական շահերի հաշվառմամբ խնդրի խաղաղ կարգավորմանը։
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ