«Գիշերը ՔՊ գրասենյակից զենք ու զինվորական համազգեստ է բաժանվել օլիգարխների անվտանգության աշխատակիցներին». Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ունենք հստակ տեղեկություններ, որ այսօր ժամը 17-ին 17 կուսակցությունների կողմից նախատեսված գործողությունների ընթացքում սադրանքներ հրահրելու, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է իջեցված  իշխանությունների կողմից: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«ՔՊ-ի գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իշխանությունների սրտի, սիրելի օլիգարխների անվտանգության աշխատակիցներին և «Իմ քայլը» խմբակցության և ՔՊ-ի համակիրների, որպեսզի կոնկրետ սադրիչ գործողություններ իրականացվեն մեր կողմից իրականացվելիք գործողությունների ընթացքում: Մի՛ պղծեք զինվորականի, ազատամարտիկի արժնապատվությունն ու հեղինակությունը: Դիմում եմ այն մարդկանց, որոնք ստացել են այդ զենքը: Մի՛ արեք նման բան, զենքը շուռ չտաք ժողովրդի դեմ, որովհետև ժողովրդի ցասումը լինելու է անկառավարելի և ունենալու է շատ վտանգավոր հետևանքներ»,- նշեց Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: