ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ավտոմեքենաներ է նվիրել Հայաստանի 2017 թ. տասը լավագույն մարզիկներին

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների պարգեւատրման ու մեծարման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար  Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ՝ օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ, հյուրեր։

Նախագահ Սարգսյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար պատվավոր կոչումներ շնորհեց մի շարք մարզիկների եւ մարզիչների, խրախուսեց նաեւ դրամական պարգեւներով ու նվերներով. ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհեց ՀԱՕԿ նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանին եւ ՀԱՕԿ Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն Արմեն Բադեյանին, ՀՀ վաստակավոր մարզչի կոչում՝ Իսրայել Միլիտոսյանին, Վահագն Հարությունյանին, Ռոման Ակոպովին, Գրիգոր Գրիգորյանին, Ալեքսան Հովհաննիսյանին, Արա Խեբոյանին, Մելիք Ղուկասյանին։

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորեց 10 լավագույն մարզիկներին, նրանց հանձնեց հավաստագրեր եւ խորհրդանիշ-արձանիկներ.

«Այս տարին լի էր հաղթանակներով, ապրումներով, բերկրանքով, նաեւ նոր հույսերով, որոնց իրականացմանը մենք լծվելու ենք 2018 թվականին։ Ընթացիկ տարվա մարզական արդյունքների ամփոփումն առանձնահատուկ էր, քանի որ առաջին անգամ ՀՀ սպորտի եւ երիտասարսության հարցերի նախարարությունն իր վրա պատասխանատվություն էր վերցրել՝ սահմանելու խաղի նոր կանոններ։ Մենք համատեղելի ենք դարձրել մարզական բարձր նվաճումների ու Հայաստանի հանրահռչակմանը նպաստ բերելու հանգամանքները։ Առաջին անգամ էր նաեւ, որ որոշումների կայացման գործընթացին մասնակցեց հանրությունը։ Հարգելի´ պարոն նախագահ, վստահեցնում եմ, որ մեզ հաջողվել է ապահովել արդար մրցակցային արդյունքներ»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։

2017 թվականի Հայաստանի լավագույն մարզիկներ դարձել են՝ Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը, Լեւոն Արոնյանը, Գրիգոր Մխիթարյանը, Մաքսիմ Մանուկյանը, Հովհաննես Բաչկովը, Սիմոն Մարտիրոսյանը, Էդգար Ստեփանյանը, Արթուր Թովմասյանն ու Տիգրան Կիրակոսյանը:

Արարողությանը հարգելի պատճառով ներկա չէին Հենրիխ Մխիթարյանը եւ Լեւոն Արոնյանը: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս Անգլիայի առաջնությունում, իսկ Արոնյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը: Նրանց փոխարեն մրցանակներն ստացան համապատասխան ֆեդերացիաների ներկայացուցիչները: