Պահանջել գործընթացին ներգրավել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկու երկրներին՝ Ֆրանսիային և ԱՄՆ-ին, քանզի համարում ենք, որ ՌԴ-ն չարաշահել է իր միջնորդական առաքելությունը. ՌԱԿ

Լուրեր

12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
Բոլորը

Ռամկավար ազատական կուսակցության հայտարարությունը Արցախի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունների կողմից եռակողմ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ

Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների միջև ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունների կողմից եռակողմ համաձայնագրի ստորագրումը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական կամայական վերաձևումները Ռամկավար Ազատական կուսակցության գնահատումով բարդ իրավիճակ են առաջացրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասարակական–քաղաքական կյանքում:
Բազմամարդ ցույցերում քաղաքական գնահատականներ են տրվում գործող իշխանությունների վարքագծին և առաջ են քաշվում վարչապետի ու նրա կառավարության անվերապահ հրաժարականները։

Ելնելով վերոգրյալից Ռամկավար Ազատական կուսակցությունը կոչ է անում հասարակությանը խուսափել քաղաքական լուրջ ցնցումներից, զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից, զգացմունքային և պահի ազդեցության տակ ընդունվող որոշումներից:

Անհրաժեշտ ենք համարում շատ արագ և սթափ վերլուծել ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակը մեր երկու հանրապետություններում և դիվանագիտական խողովակներով պահանջել գործընթացին անմիջապես ներգրավել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրներին՝ Ֆրանսիային և ԱՄՆ–ին, քանզի համարում ենք, որ ՌԴ-ն հետապնդելով որոշակի շահագրգռվածություն չարաշահել է իր միջնորդական առաքելությունը՝ անտեսելով ու ոտնահարելով արցախահայության շահերը մեր տարածաշրջանում: Նմանատիպ պայքարի միջոցներով հնարավոր կլինի վերականգնել կորցրածը և մեր հերոս ժողովրդին հեռու պահել պարտվողական բարդույթից, սրանով միայն կարող ենք ապահովել մեր քաջարի ժողովրդի հետագա առաջընթացն ու զարգացումը:

ՌԱԿ ատենադպիր`
Հովիկ Կարապետյան

ՌԱԿ ատենապետ`
Հրաչյա Կարապետյան