Ի՞նչ սպասել վարձով ապրող կառավարությունից

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը շարունակում է պետական բյուջեն մսխելու և այդպիսով՝ յուրայիններին հարստացնելու քաղաքականությունը: Այսպես. դեկտեմբերի 28-ի նիստում ներկայացված է նախագիծ՝ 2014-16 թվականներին ընդունած երեք որոշումներում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

Դրանով ՀՀ ֆինանսների, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություններն ու ԱՎԾ Երևան քաղաքի գործակալությունը 2018-ին ևս կշարունակեն գրասենյակային տարածքներ վարձակալել «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից: Այդ նպատակով պետբյուջեից կտրամադրվի 148 մլն դրամ:

Նշենք, որ «Հանարդնախագիծ» ընկերությունը պատկանում է բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Արամ Հարությունյանին:

Հարց է ծագում, թե ինչո՞ւ է կառավարությունը 148 մլն դրամով շարունակում հարստացնել պատգամավորին, եթե ունի չվճարելու տարբերակներ: 

Հիշեցնենք, որ դեռեւս 2016թ. մարտի 31-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով տարբեր գերատեսչություններին պատկանող շենք-շինություններին, ամոթանք էր տվել՝ նշելով, որ   պետությունը  պարապուրդի մատնված  բազմաթիվ շենքեր ունի, բայց տարածք է վարձակալում:

Այդ ժամանակ վարչապետը հստակ հանձնարարական տվեց՝ գույքը հաշվել և արագորեն եզրակացություն տալ: Մինչև Արման Սահակյանը գույքը հաշվեց, տևեց 14 ամիս, և Հովիկ Աբրահամյանն այլևս վարչապետ չէր: Իսկ արդեն  Կարեն Կարապետյանն  այլ մոտեցում ուներ: 2017թ. մայիսի 25-ի նիստում կառավարությունը որոշում կայացրեց 47 անուն պետական անշարժ գույք մասնավորեցնելու մասին:

Փաստորեն, կառավարությունը վաճառում է պետական գույքը, իսկ պետական հաստատությունները՝ վարձով են աշխատում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Սևակ Հակոբյան