Թուրք-ռուսական համաձայնություններ․ թուրքական զորքը դուրս է գալիս սիրիական Իդլիբ, Համա և Հալեպ նահանգներից

Լուրեր

12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
Բոլորը

Նոյեմբերի 10-ին մի քանի տասնյակ զրահամեքենաներ ու բեռնատարներ լքել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբում, Համայում ու Հալեպում տեղակայված թուրքական դիրքերը։ Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի (SOAH) տվյալների համաձայն՝ թուրք զինվորականներն ուղևորվել են Իդլիբ նահանգում իրենց վերահսկողության տակ մնացած մյուս դիրքերը։

Նկատվել է շուրջ 140 միավոր անվավոր տեխնիկայի տեղաշարժ Հալեպ նահանգի արևմուտքում գտնվող գյուղական վայրերում։ Բացի այդ, թուրքական ռազմական խոշոր շարասյուն է լքել ռեժիմի վերահսկողության տակ գտնվող «Մաար Հաթաթ» ռազմական հենակետն ու շարժվել դեպի Թաֆթնազ ռազմական ավիաբազա, որտեղ տեղակայված են թուրքական ուժերը:

Անցած շաբաթ թուրքական ուժերն ավարտել էին Համա նահանգի Մորեկ բնակավայրում իրենց դիտորդական կետի ապամոնտաժման աշխատանքները։

Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը նշում է, որ այս հաջորդական դուրսբերումները ռուս-թուրքական պայմանավորվածությունների մաս են կազմում, որոնք նախատեսում են թուրքական ուժերի դուրսբերում վերջերս Ռուսաստանի և Սիրիայի վարչակազմերի կողմից Հալեպում, Իդլիբում և Համայում գրավված տարածքներից:

Թուրքիայի հյուսիսարևմտյան դիտակետերից թուրք զինվորների և սպաների տարհանումն ընթանում է նաև Անկարայի կողմից աջակցություն վայելող Սիրիայի զինված ընդդիմության խմբերի շարքերում շարունակվող հակամարտությունների ֆոնին:

Տաթև Ֆռանգյան