2017 թվականի գլխավոր ինտրիգը կպահպանվի նաև 2018 առաջին եռամսյակում. Վիգեն Հակոբյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017 թվականի ամենակարևոր ներքաղաքական իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն էին: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ամփոփելով տարին՝ ասաց քաղտեխնոլոգ  Վիգեն Հակոբյանը:

«Կարևոր էր այն առումով, որ ըստ նոր Սահմանադրության  դա փաստացի միակ կառավարման մարմինն է, որն ունի առաջնային մանդատ: Այսուհետ մենք այլ ընտրություն առաջնային մանդատ տվող ունենալու ենք 2022 թվականին: Բացի այդ, այդ ընտրությունների հիման վրա է  կառուցվելու այդ նոր խորհրդարանական համակարգից բխող պետական կառավարման համակարգը»,- ասաց Վիգեն Հակոբյանը՝ նկատելով, որ մնացած առումներով սովորական ստանդարտ ընտրություններ էին:

Քաղտեխնոլոգն արտաքին քաղաքական իրադարձություններից կարևորեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

«Չեմ ուզում գերագնահատել  այդ համաձայնագրի հնարավորությունը, որովհետև ստորագրումից հետո Հայաստանում որոշակի էյֆորիա էր նկատվում, բայց այնուամենայնիվ թերագնահատել էր չարժի: Իհարկե, կարևոր է այն, որ համաձայնագիրը կյանքի կոչվի, ինչը կախված է ոչ միայն իշխանության քաղաքական կամքից, այլ նաև հասարակության կամքից»,- նշեց քաղտեխնոլոգը:

Ըստ մեր զրուցակցի՝ 2017 թվականը խաղաղ էր նաև շփման գծում, չեղան պատերազմական գործողություններ, թեև զոհեր ունեցանք:

«Այն, որ մենք կարողացանք ստատուս քվոն պահպանել, քիչ թե շատ նորմալ էր, եթե հաշվի առնենք այն, որ Սերժ Սարգսյանը խոսում էր ցավագին լուծումների մասին: Այդ բնութագրումն արդեն հուշում էր, որ խոսքը գնում էր լուրջ փոխզիջումների մասին, որոնք Հայաստանում միանշանակ չէր ընդունվի»,- շարունակեց Վիգեն Հակոբյանը:

Հարզազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան