Ժողովրդի իրենց ուղղված արդարացված ատելությունը փորձում են այս ձևով զսպել. Ալեք Ենիգոմշյանը՝ Վիգեն Նազարյանի ձերբակալման մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շատ մտահոգիչ է, սա նշանակում է, որ հալածանքներն իրենց խայտառակ բնույթով շարունակվում են: Պետք է սպասենք և տեսնենք ինչպիսի «հայտնաբերումներով» են հանդես գալու»,- անդրադառնալով Հիմնադիր խորհրդարանի անդամ Վիգեն Նազարյանի ձերբակալմանը Factor.am-ին ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«Սա ցույց է տալիս, թե վարչախումբը, իշխանություններն, ինչպիսի վիճակում են ապրում: Ժողովրդի իրենց ուղղված արդարացված ատելությունը, զզվանքը փորձում են այս ձևով, իրենց կարծիքով, զսպել»,- հավելեց նա:

Նշենք, որ ըստ Հիմնադիր Խորհրդարանի հաղորդագրության՝ ԱԱԾ աշխատակիցները Վիգեն Նազարյանին ձերբակալել են «այլ երկրի համար աշխատելու» պատճառաբանությամբ: Ալեք Ենիգոմշյանը մտահոգիչ է համարում նմանատիպ մեղադրանքները՝ դրանք որակելով ողբերգական:«Օտար պետության ծառայելու հերյուրանքներ են տարածում այն իշխանությունները, ովքեր իրենք են այլ պետությունների, մասնավորապես մեկ պետության շահերը ներկայացնում, նրանց դրածոն են: Սա մտահոգիչ է, և եթե երկրի համար ողբերգական չլիներ, ապա բացառապես զավեշտալի կհամարեի»,- ասաց նա:

Ենիգոմշյանը նաև հավելեց, այնքան շատ հետապնդումներ, հալածանքներ, ձերբակալություններ և կալանավորումներ են եղել այս տարիներին Հիմնադիր խորհրդարանի կամ այլ պայքարողների նկատմամբ, որ դրանք պայմանավորել նախատոնական կամ հետտոնական շրջանով չի կարելի:

 

Լիլիթ Շաբոյան