ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Հիմնադիր խորհրդարանի անդամ Վիգեն Նազարյանին
Հասարակություն
27.12.2017 | 17:35Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Հիմնադիր խորհրդարանի անդամ Վիգեն Նազարյանին:
Այս մասին քիչ առաջ հաղորդագրություն է տարածել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը:
«Վիգեն Նազարյանը ձերբակալվել է «այլ երկրի համար աշխատելու» «պատճառաբանությամբ»: Ինքն իսկ գաղութային տերության ծառայող վասալ իշխանություն հանդիսացող վարչախումբն իր ընդդիմախոսներին լռեցնելու համար արդեն դիմում է ամենաանհեթեթ միջոցներին»,- ասվում է հաղորդագրությունում: