Բանակցային գործընթացի 1-ին պայմանը 7 շրջանների հանձնումն էր․ 2016-ի պատերազմը հենց այդ պայմանով կանգ առավ․ Փաշինյան՚ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով անդրադարձավ հարցին, թե արդյոք այս պատերազմը անխուսափելի էր։

«Ես ուզում եմ շատ ուղիղ ասել՝ այս պատերազմից խուսափելու կար մեկ հնարավորություն՝ հինգ տարածքների հանձնում՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման։ Եվ սա ըստ էության եղել է բանակցային այն ժառանգությունը, որը մեր կառավարությունն ստացել է։ Ընդ որում, բանակցային գործընթացում այդ իրավիճակն այնքան երկար էր ձգվել, որովհետև 1994-95 թվականների բանակցային գործընթացում հստակ է եղել մի բան, որ 7 շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Այսինքն՝ սա բանակցային գործընթացի միակ ձևակերպումն է եղել։ Մնացած որևէ բան որոշակի չի եղել։ Օրինակ՝ գրված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում։ Եղել է այդպիսի քննարկում 25 տարի։ Շատ լավ, ի՞նչ է նշանակում կարգավիճակի ճշգրտում։ Ադրբեջանն էլ ասել է՝ քանի որ կա նաև տարածքային ամբողջականության սկզբունքը, ինքնորոշման իրավունք, ուրեմն ինքնորոշման իրավունքը պետք է տեղի ունենա տարածքային ամբողջականության շրջանակում»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ բանակցություններն անընդհատ տարընթերցումների և մեկնաբանությունների տեղիք են տվել։ Եվ այդ ընթացքում Ադրբեջանը ֆինանսական և ռազմական որոշակի կարողություններ է ձեռք բերել։

«Սեղանին դրված բանակցային բոլոր փաստաթղթերը սկսվել են հետևյալով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի նպատակներն են՝ առաջին՝ 7 շրջանների վերադարձը Ադրբեջանին։ Երկրորդ, ԼՂ կարգավիճակի ճշգրտում։ Այսինքն՝ առաջին նպատակը եղել է 7 շրջանների հանձնումն Ադրբեջանին։ Եվ մենք անընդհատ այս բազայի վրա ենք հիմնվել։ Մենք այս թեզը չենք կարողացել դարձնել մեկնաբանելի, մինչդեռ ԼՂ կարգավիճակի մասին նշումը կամ ազգերի ինքնորոշման մասին նշումը դարձել է տարածական, շատ մեկնաբանելի։ Այսինքն՝ բանակցությունների ընթացքում միակ բանը, որը չի վիճարկվել, միևնույն ժամանակ եղել է շոշափելի ու առարկայական, եղել է տարածքների հանձնումը Ադրբեջանին։ Եվ մենք բանակցային գործընթացը ժառանգել ենք մի կետում, երբ այս անառարկելի դրույթն արդեն իսկ 25 տարի եղել է բանակցային գործընթացի առաջնահերթություն։ Եվ անընդհատ խուսանավելով, ինչ-որ ձևերով հայկական կողմն այդ հարցը հետաձգել է։ Բայց բանակցություններում հստակ դրված գործը կարելի է ձգձգել 5 տարի, 15 տարի, 20 տարի, բայց ի վերջո գալիս է պահը, երբ ձևավորվում է այսպիսի մի իրավիճակ, որ միջազգային հանրությունն ունի կոնսենսուս, որ՝ քանի որ Ղարաբաղի ստատուսի ճշգրտման հարցը շատ բարդ հարց է, և մենք սեղանին ունենք մի հարց, որը տարածքների հանձնումն է Ադրբեջանին, ուրեմն եկեք այս կոնկրետ հարցը լուծենք, հետո կանցնենք մյուս հարցերին։ 2018 թվականի մայիսի դրությամբ սա եղել է կոնսենսուս համանախագահների միջև»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ և արդեն 2016 թվականին սա ծայրահեղ անհրաժեշտություն էր իրականացնել։ 2016 թվականի պատերազմն սկսվեց, հետո կանգ առավ հենց այդ պայմանով։

«Եվ պատերազմից առաջ էլ մենք փորձել ենք բանակցային այս տրամաբանությունը փոխել, մենք փորձել ենք չհանձնվել, որպեսզի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, կարգավիճակի ճշգրտումը գա հասնի այն որոշակիությանը, որն ունի տարածքների հանձնման հարցը։ Եվ այս պայքարն է, որ բերել է պատերազմը»,- ասաց նա։